Բաքվում Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեղադրանքով զինվորականների խումբ է ձերբակալվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են զինծառայողների և քաղաքացիական անձանց խմբի, որոնք մեղադրվում են Հայաստանի գաղտնի ծառայությունների հետ գաղտնի համագործակցության մեջ։ Այդ մասին նշվում է մայիսի 7-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության, պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարությունների և ազգային անվտանգության ծառայության համատեղ հայտարարության մեջ՝ փոխանցում է TASS գործակալությունը։Ինչպես նշվում է՝ միջոցների արդյունքում, որոնք ձեռնարկվել են Ադրբեջանի ՊՆ և Թերթերի բնակավայրերի դեմ Հայաստանի հատուկ ծառայությունների մարմինների կողմից պատրաստվող լայնածավալ սադրանքների մասին տվյալների վրա, պարզվել է, որ զինծառայողների և քաղաքացիական անձանց խումբը ներգրավված է եղել հակառակորդի հետախուզության հետ համագործակցությանը և տարբեր ժամանականերում նրան է տրամադրել տեղեկություններ, որոնք ռազմական գաղտնիք են: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ «անհետաձգելի քննչական-օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է Բաքվի հանրային վայրերում դիվերսիոն և ահաբեկչական գործողությունը»։ Ադրբեջանի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել։ Նրանց դեմ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»։
