«Տարոն Մարգարյանը անկարելին կարելի է դարձնում»
«Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ նախագահ, անհետ կորած ազատամարտիկի մայր Ռիմա Առաքելյանն այսօր հայտարարեց, որ իրենց ՀԿ-ն սատարելու է Տարոն Մարգարյանին: Ինչպես ասաց՝ ամեն անգամ, երբ դիմել են Տարոն Մարգարյանին, մերժում չեն ստացել: Նա ասաց, որ Երևանի քաղաքապետը աջակցել է, որ ծնողները գնան զորամաս՝ իրենց որդիներին տեսակցության, բացի այդ ՝ նա միշտ սատարում է զինվորներին, ինչով որ հնարավոր է: Մյուս բանախոս «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը ևս սատարելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի ավագանու ընտրություններում: «Կարապետյան Արսենի մայրը, ով տնակում էր ապրում՝ դաշտի մեջ: Ես միջնորդեցի, ասացի, որ իր միակ որդին էր զոհվողը. քաղաքապետը չմերժեց, նրան բնակարանով ապահովեց», – նշեց Մարգարիտա Խաչատրյանը:
