Սյունեցիները Ձեզ «դիկտատոր է ու վայրենի» են ասում.Շամշյանը՝Սուրիկ Խաչատրյանին
Գագիկ Շամշյանը Եռաբլուրում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հարց ուղղեց. «Պարոն Խաչատրյան, գրում են, որ ձեր եւ վարչապետի մեջ սեւ կատու է անցել, բայց այսօր այնպես ողջագուրվեցիք, այնպես բարեւեցիք՝ կարծես ամեն օր խաշ եք ուտում իրար հետ, դա սո՞ւտ է, ձեր միջև հակասություն չկա՞»: «Ի՞նչ հակասություն պետք է լինի իմ եւ վարչապետի մեջ: Մամուլը ի՞նչ է ուզում, որ չի գրում:Նեղացած չեմ, բայց ոչ բոլոր դեպքերում է ճիշտ գրում»: Շամշյան վերջերս է շրջել Սյունիքում:Նա փոխանցեց, թե ինչ են ասում սյունեցիները՝ Սուրիկ Խաչատրյանի մասին. «Ասում են՝ ճիշտ է,Սուրիկ Խաչատրյանը դիկտատոր է, Սուրիկ Խաչատրյանը, կներեք արտահայտությանս համար, ասում էին՝ վայրենի է, բայց գոնե հասարակ ժողովրդի մատից յարա հանող է, քան նախկին մարզպետները: Ի՞նչ կասեք »: «Հենա, ժողովուրդն ասել է, էլ ես ի՞նչ ասեմ»,պատասխանեց Սուրիկ Խաչատրյանը:
