Մի անգամ լսե՞լ ես ասեն՝ էս տալիս ենք, էս տվեք.Մանվել Գրիգորյանը՝հողերը հանձնելու մասին
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը (գեներալ Մանվել) այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոչ ոքի դուր չի գալիս, երբ ընտրությունների ժամանակ մարդկանց ստիպում կամ սպառնում են քվեարկել իրենց օգտին։ Հարցին՝ ի՞նչ է արել նախորդ 5 տարվա ընթացքում, երբ եղել է ԱԺ պատգամավոր, նա այսպես պատասխանեց. «Ուրեմն՝ դու լավ լրագրող չես, քեզ ասեմ քո կլասի մասին, եթե դու չես իմանում, որ ես ինչ եմ արել։ Ապրիլյան պատերազմին 55 օր գնացել՝ մնացել եմ ընդեղ»։ Հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ ով էլ գա իշխանության, խաղաղության փաստաթուղթը պարտադրվելու է նրանց, վազելով են գնալու ստորագրեն հողեր հանձնելու փաստաթուղթը՝ գեներալ Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Էդ Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետն ա, բայց վազելով ոչ մեկը տենց բան չի անի: Տենց բան անող էլ չի կարա ըլնի՝ տանենք տանք եւ այլն: Ուզում են, բայց փոխարենն ի՞նչ են տալիս: Մի անգամ լսե՞լ ես ասեն՝ էս տալիս ենք, էս տվեք: Հո մենակ ուզելով չի, չկա տենց բան »:
