Բաքվում Անկարայի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Մոսկվային. Վիգեն Սարգսյան
«Интерфакс» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է,որ Թուրքիան, լինելով Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, Ադրբեջանում ռազմաքաղաքական ակտիվ գործունեություն է զարգացնում՝ դրանով սպառնալիք ստեղծելով Ռուսաստանի համար: « Ռուսաստանը Թուրքիայի հետ երկխոսության զարգացման շատ դրական ժամանակահատվածում է: Բայց ես ամեն դեպքում չէի անտեսի նման լուրջ վտանգը:Անկարան նաև «բացասական դեր է խաղում Ղարաբաղյան հարցում՝ բացահայտ աջակցելով Բաքվին և՛ քաղաքական, և՛ սպառազինության ու տեխնոլոգիաների մատակարարման, հրահանգիչների ուղարկման և շատ այլ առումներով, ինչը զգալիորեն փոխում է դինամիկան տարածաշրջանում»»,- նշել է նա: «Դա շատ լուրջ վտանգներ է ստեղծում, այդ թվում՝ Ռուսաստանի հարավային ճակատում, որովհետև տեղի է ունենում Դաղստանի սահմանների մոտակայքում»,- հավելել է Վիգեն Սարգսյանը:
