Ադրբեջանի կարծր դիրքորոշումը հաղթահարելու միակ արդյունավետ քայլ է մնացել այդ երկրի հանդեպ պատժամիջոցներ սահմանելը. ՄԱՀՀԻ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ) վերջին ամիսներին ուշիուշով ու մտահոգությամբ հետևում է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ու նրա մանդատի շուրջ ծավալվող զարգացումներին: ԵԱՀԿ Մշտական խորհրդի ապրիլի 4-ի նիստում նախագահող Ավստրիայի ներկայացուցիչը հայտարարեց, որ չնայած իրենց ներդրած ջանքերին, անհնար է եղել համաձայնության հանգել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ: Հայաստանի Հանրապետության ԱԳՆ պաշտոնական մեկնաբանության համաձայն՝ ԵԱՀԿ անդամ մեկ պետություն՝ Ադրբեջանը, իր վետոյով արգելափակել է կառույցի շրջանակներում գրասենյակի մանդատի շուրջ որոշում ընդունելու հարցը, որի արդյունքում փակվում է միջազգային այդ կազմակերպության՝ տարածաշրջանում փաստացի միակը մնացած ներկայացուցչությունը: Մենք խորապես գիտակցում ենք, թե ինչ հետևանքներ ունեցավ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումն ինչպես այդ երկրում ժողովրդավարության, այնպես էլ նրա կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների, այդ թվում՝ վեճերն ու հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու հանձնառության առումներով: 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը, ընդհանուր առմամբ, ի ցույց դրեց Ադրբեջանի կողմից վեճերն ու հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու, ուժի կամ դրա սպառնալիքից ձեռնպահ մնալու պարտավորություններից հրաժարումը. պարտավորություն, որն այդ երկիրը ստանձնել է բոլոր միջազգային կազմակերպություններին՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին ու ԵԽ-ին անդամակցելու ժամանակ: Այժմ էլ առավել քան մտահոգիչ ենք համարում Ադրբեջանի կողմից երևանյան գրասենյակի մանդատի շուրջ ստեղծված իրավիճակը, քանի որ դրա փակումը կարող է էլ ավելի անդառնալի հետևանքներ ունենալ թե՛ մեր տարածաշրջանի, թե՛ ողջ Եվրոպայի անվտանգության համար: Իր այս քայլով Ադրբեջանը ոչ միայն փորձում է շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը՝ հակամարտությունն իրեն ցանկալի տարբերակով լուծելու համար, այլ նաև թուլացնում է հետհակամարտությունային հասարակությունների ժողովրդավարացման և հակամարտության փոխակերպման, կառավարման ու կարգավորման գործում միջազգային կառույցների ազդեցությունը տարածաշրջանում, վերացնում համապատասխան ծրագրերով ստեղծվող գործիքակազմերը: Կոչ ենք անում Հայաստանի Արտաքին գործերի նախարարությանը և իշխանություններին ավելի մեծ եռանդ գործադրել բոլոր հարթություններում ու դիվանագիտության բոլոր ձևերով՝ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, կայուն ու խաղաղ զարգացման համար դրա վտանգավորությունը միջազգային հանրությանն ու կազմակերպություններին հասցնելու ուղղությամբ: Դիմում ենք ԵԱՀԿ նախագահող Ավստրիայի իշխանություններին և ԱԳՆ-ին վճռական քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ որոշումը, որին կողմ են անդամ բոլոր պետությունները՝ բացառությամբ մեկի, Ադրբեջանի պատանդառությունից հանելու և խնդրին շուտափույթ լուծում տալու ուղղությամբ: Թերևս Ադրբեջանի կարծր դիրքորոշումը հաղթահարելու միակ արդյունավետ քայլ է մնացել այդ երկրի հանդեպ պատժամիջոցներ սահմանելը, հատկապես, երբ ԵԱՀԿ նախագահությունը, մասնակից երկրները, քարտուղարությունը կողմ են երևանյան գրասենյակի գործունեության շարունակվելուն: Սույն հայտարարությամբ նաև դիմում ենք ԵԱՀԿ բոլոր անդամ պետություններին, նրանց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ակնկալելով հավուր պատշաճի գնահատել իրավիճակն ու ջանքեր գործադրել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարացման խնդրին լուծում տալու ուղղությամբ: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

դիտվել է 34 անգամ
Լրահոս
«Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am