Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի նիստում արված հայտարարությունից հետո, որտեղ նա բարձրացրեց կառավարության հրաժարականի հարցը, քաղաքական հանդիպումների շարք է սկսել: Մեր տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանն ակտիվ բանակցություններ է վարում նախկինում գործունեություն ծավալած, ինչպես նաև նորաստեղծ կուսակցությունների, միավորումների և հասարակական կազմակերպությունների, հետ: Քննարկումների շրջանակում ներառված են նաև նախկին պատգամավորներ, գործարարներ, մտավորականներ: Մեզ հայտնի է դարձել, որ քննարկումների արդյունքում որոշվել է ստեղծել ազգային փրկության հանձնաժողով, որի կազմում ընդգրկվելու են մասնակից ուժերի մեկական ներկայացուցիչներ: Նրանք հանդես են գալու հայտարարությամբ` պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման օրակարգում ընդգրկված է լինելու ստեղծված տնտեսական և համավարակային ճգնաժամը հաղթահարելու շուրջ քննարկումներ սկսելը` առաջարկների և պահանջների ներկայացման նպատակով: Հիմնական գաղափարն այն է, որ պետք է ստեղծվի համազգային փրկության կառավարություն, որի կազմը պետք է համաձայնեցվի նշված ուժերի հետ: Ծառուկյանի շուրջ համախմբված ուժերի նպատակը թերևս այս ձևաչափով Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցի լուծումն է լինելու:
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը