Փաստաբանը ահազանգում է վարակիչ պաթոգենների արտադրության մասին


Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին են դիմել արտերկրում բնակվող մի խումբ հայրենակիցներ, որոնց խնդրանքով փաստաբանը ստանձնել է ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող, շուրջ մեկ տասնյակ կենսաբանական լաբորատորիաների փակման, նրանց տրված լիցենզիայի դադարեցման գործը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը՝ անդրադառնալով ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաներին:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ինձ փոխանցված տեղեկատվության համաձայն՝ նշված լաբորատորիաները գործում են ամերիկյան ֆինանսավորմամբ եւ տեղակայված են Երեւանում եւ ՀՀ գրեթե բոլոր մարզերում։ Այդ տեղեկատվության համաձայն՝ նշված լաբորատորիաները իբրեւ թե զբաղվում են գենետիկ հետազոտություններով, իսկ իրականում նրանց գլխավոր խնդիրը տարբեր տեսակի վարակիչ պաթոգենների /հարուցիչների/ արտադրությունն է։

Նշված խնդիրը էլ ավելի է արդիական դառնում ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակի սրացման ֆոնին եւ փաստաբանական գաղտնիքով ծածկված տեղեկատվությունից բխում է ողջամիտ կասկած, որ այժմ ՀՀ-ում հնարավոր է, որ շրջանառվում են նաեւ այլ վարակիչ հարուցիչներ։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամերիկյան ֆինանսավորմամբ գործող կենսաբանական լաբորատորիաները, ըստ էության, զբաղվում են կենսաբանական ոչնչացման զենքի ստեղծմամբ եւ տարածմամբ, ինչը առերեւույթ խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցափաստի հատկանիշներ է պարունակում՝ վաղը հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ ՀՀ գլխավոր դատախազություն եւ հանդես կգամ ավելի ծավալուն հրապարակմամբ»:

դիտվել է 826 անգամ
Լրահոս
Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am