Մակրոնը «փայլուն պոպուլիստ է». Բեռլուսկոնի
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին La Stampa-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուները՝ Էմանուել Մակրոնը եւ Մարին Լը Պենը, չեն համապատասխանում իր աջ կենտրոնի «քաղաքական մշակույթին եւ ավանդույթներին», փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Լը Պենը արժեքների եւ մշակույթի կրող է, որը ես չեմ կարող մերը համարել: Եթե նա նույնիսկ հատուկ հետաքրքրություն է դրսեւորում այնպիսի թեմաների նկատմամբ, որոնք անհանգստացնում են բնակչության լայն շերտերին, եւ ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ ամբողջ Եվրոպայում, այդ մտահոգությունները եւ դրանց պատճառները պետք է պատշաճ հարգանքով ընկալվեն եւ որպես սովորական պոպուլիզմ չեն կարող հաշվից դուրս գրվել»,- ասել է «Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդը: Անդրադառնալով Մակրոնի թեկնածությանը՝ ասել է. «Մակրոնը փայլուն պոպուլիստ է, քաղաքական աջ թեւի ներկայացուցիչ, բայց նա զգալիորեն թարմացրել է նրա հռետորաբանությունը եւ ոճը: Սակայն սա եւս չի արտացոլում մեր լիբերալ մշակույթը»,- նշել է Բեռլուսկոնին:
