Իմ որոշումը սերն է. Տիգրան Մանսուրյան

Մեծ մարդկանց մասին կամ պիտի լռել կամ դարձյալ լռել՝ թույլ տալով, որ զուսպ լռության մեջ լսելի լինեն իրենք՝ իրենց էությամբ, իրենց արվեստով: Սեպտեմբերի 13-ին Երևանի ժամանակակից անկյուններից մեկում երիտասարդներն իրարանցման մեջ էին. աթոռներ էին տանում-բերում, հայացքով խնդրում, երբեմն էլ պահանջում լավ տեղերը թողնել հենց իրենց: Չորս ընկերներս նախանշված ժամից քառասուն րոպե շուտ էինք ներկայացել. չէ, ամենևին էլ ամենալավ աթոռներին հասնելու նպատակ չունեինք, միայն թե, թեկուզ անկյունում, բայց աթոռ գտնեինք, որ նստեինք ու խաղաղ ժպտայինք: Իրարանցումը դադարեց, երիտասարդների հայացքները հասան բեմին, ուր դանդաղ քայլելով եկավ ինքը՝ Տիգրան Մանսուրյանը: Մարդկանց հայացքը ՝ պատրաստ թափանցելու մարդու վերջին բջիջը, Մանսուրյանին տեսնելով՝ մեղմացավ: Իսկ մաեստրոն խոսեց, չէր հասցրել մի քանի բառ ասել, երբ տեխնիկան ընդհատեց նրան՝ հենց իր երաժշտությամբ: Մի քանի վայրկյանում ամբողջ դահլիճը լցվեց մաքրությամբ: Դա անհրաժեշտ էր, որ խոսքից առաջ դահլիճը մաքրվեր ու կարողանար ընկալել մանսուրյանական խոսքը, իսկ ավելի ճիշտ՝ Մանսուրյանի երաժշտական դասը՝ ուղղված երիտասարդներիս: «Ես հիմա մի տեսակ փակ եմ ապրում, բայց մենակ չեմ. ընկերներս են գրքերը՝ հատկապես Չարենցի, Սևակի, Իսահակյանի, պատիֆոնը, նոտագրություններս»: Մենակ ապրող մարդու համար շատ կոկիկ տեսք ուներ Մանսուրյանը.տեսակն է էդպիսին: Տեսակի խնդիր է նաև բարևից հետո միանգամից խոսել ընկերներից , և նորից տեսակի խնդիր է ունենալ հենց այդպիսի ընկերներ: Մանսուրյանը ծնվել է Բեյրութում: Այս առիթով մաեստրոն ասաց. «Չեմ կարծում, թե Հայաստանից հեռու կարողանայի կայանալ:Հորս երազանքն էր, որ երաժիշտ դառնամ: Երաժշտական դպրոց չեմ հաճախել, ինքս եմ սովորել նոտագրություն: Երբ չկա ուսուցիչ, երբ կատարյալ մենակ ես, երաժշտության ու քո միջև ուղիղ կապ է ձևավորվում»: Թերևս սա և շատ այլ հանգամանքներ դարձրել են Մանսուրյանի արվեստն այնպիսին, ինչպիսին որ է: Սիմֆոնիկ երկեր, խմբերգեր, վոկալ շարքեր, սոնատներ, ֆիլմերի համար երաժշտություն: «Մեր մանկության տանգոն», «Աշնան արևը», «Մենք ենք մեր սարերը», « Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» և շատ այլ ֆիլմեր կիսով չափ Մանսուրյանինն են, քանի որ նաև իր երաժշտությամբ են դրանք այդքան ազգային ու մերը: Հարց հնչեց՝ որն է Ձեր հին օրերի երգը…Կարճ, բայց դարձյալ խորը պատասխան. – Շիրակի դաշտերի երգերն իմ հին օրերի երգն են… Դուք նկատեցի՞ք Մանսուրյանի ռեժիսուրան այս պատասխանում… Նկատեցի՞ք Շիրակի դաշտերով վազող երիտասարդ կամ էլ մանուկ Մանսուրյանին, ում շուրթերը շարժվում են երաժշտությամբ… Մանսուրյանն ինքն է երաժշտություն… Ողջ ընթացքում նայում էի նրան ու ուզում էի հարցնել՝ որն է Ձեր խաղաղությունը, էդ ո՞նց , էդ ինչո՞ւ եք էդքան խաղաղ… Այդ ընթացքում դահլիճից հարցեր էին ուղղում մաեստրոյին… ու երբ թմրությունից դուրս եկա, լսեցի Մանսուրյանի միտքը, ասաց. – Իմ որոշումը սերն է … Միայն Սիրով լցված մարդը կարող է այդքան խաղաղ լինել… Հիշու՞մ եք չորս ընկերներիս, որ քառասուն րոպե շուտ էինք ներկայացել, հիշու՞մ եք աթոռ տանող-բերող ջահելներին, որ հայացքներով միմյանց պարտադրում էին, թե այստեղ չնստես, սա իմ տեղն է, իմ աթոռն է: Հիշու՞մ եք… Ես էլ հիշում եմ, որ երբ մաեստրոն բեմում էր, աթոռ բերեցին, որ նստի, իսկ ինքը նստեց ու միանգամից ոտքի կանգնեց՝ ախր նստելով էս երեխեքս ինձ չեն տեսնի է… Ողջ ընթացքում պատկառելի տարիքով մաեստրոն կանգնած էր բեմին, մենք՝ երիտասարդներս, դահլիճում նստած… Շնորհակալություն հավերժի Տիգրան Մանսուրյանին: Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ qahana.am

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից «Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am