Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն. Սեկուտա
Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է,որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելուն: «Այս մասին ասվում է համանախագահների հայտարարությունների մեջ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարություններում: ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղի ձգձգվող հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն: ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են տեսնել ազատ Եվրոպա, որտեղ տիրում է խաղաղություն ու հանգստություն»,- ասել է Սեկուտան: «Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր ԵԱՀԿ-ի Հելսինկյան համաձայնագրերի ու ՄԱԿ-ի բոլորի կողմից ընդունված սկզբունքների հիման վրա»,- հայտարարել է ամերիկացի դեսպանը:
