1,5 տարի` դուռը կոտրել են, մշտապես տուն ներխուժել ու սպառնալիքների տակ պահել մորն ու դստերը. Վանո Սիրադեղյանի աղջիկը ահազանգում է

Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, Arman Babajanyan, Arman Tatoyan
Արդեն հինգ օր ու գիշեր մեր ընկեր, լրագրող Լուսինե Խաչատրյանը անց է կացնում իր տան շքամուտքում` տնից ապօրինաբար վտարումից հետո։ Լուսացնում է աստիճանների վրա հարեւանների, հարազատների, իրեն աջակցողների հետ։ Նստած համբերատար սպասում է,որ գան դուռը բացեն ու իրեն տրամադրեն իրեն անհրաժեշտ իր յոթը տարվա ունեցվածքը։ Ոստիկանները ապօրինի են իրականացրել վտարումը որովհետեւ վարչական դատարանում ոստիկանների գործողությունները կասեցնող հայցապահանջ կար դեռ մայիսի 23 ից, ոստիկանները` Արշակ Խաչատրյանի գլխավորությամբ, ոմն սեփականատեր Տիգրան Բաբայանը, փաստաբան Գուրգեն Թորոսյանը, չսպասելով այդ որոշմանը`ամսի 2-ին գալիս ու վտարում են իրականացնում։Մինչդեռ հունիսի 5-ին Լուսինեն ստացել է որոշում,որով կասեցվում է ոստիկանների վտարման գործողությունը։Ոստիկանությունը շտապել է հերիք չի, էսօր որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում հերիք չի, եկել- հանել են մարդուն նստացրել են դուրսը, զրկել են իր իրերից, որոնց մեջ ամենակարեւոր փաստերը կան, որոնք գտնվում են նոթբուքի մեջ, նաեւ անձնագիր, փաստաթղթեր։Եւ այդ վեցը տարիների բնակարանի հետ կապված ամբողջ խնդիրները ներառյալ վերջին երկու տարիներին, թե նույն Տիգրան Բաբայանը, փաստաբան Գուրգեն Թորոսյանը իր ամբողջ շքախմբով ինչ են արել այդ աղջկա գլխին` 1,5 տարի` դուռը կոտրել, մշտապես տուն ներխուժել ու սպառնալիքների տակ պահելով մորն ու դստերը ։ Այսօր Լուսինեն նստած սպասում է, որ գան դուռը բացեն, իր իրերը տրամադրեն` հատկապես նոթբուքը, որի մեջ այնպիսի փաստեր կան, որոնց հրապարակելուց հետո շատերի համար տխուր կլինի ։Մարդիկ չեն բացում դուռը, մի Տիգրան Կոլյայի Բաբայան հրամայում է ամբողջ աշխարհի առաջ իր պայմանն է դնում, որ Լուսինեն իր տուն պետք է չմտնի։Մինչդեռ դատարանի էս որոշումով Լուսինեն իրավունք ունի մտնելու ու բնակվելու տան մեջ։ Դատարանը իրեն թույլ է տալիս,բայց ոստիկանները հանել են, նստեցրել են դուրսը, իսկ 5 օր ու գիշեր դուռը հսկում է, որ Տիգրան Բաբայանների ու Գուրգեն Թորոսյան ների նման հանցագործները, տունխլողները չգան ու ոչնչացնեն փաստեր պարունակող իրերը: Բազմիցս է խնդրել, որպեսզի դուռը ապահով պլոմբեն, քանի որ իր ոտքը այդտեղից քաշելու դեպքում այդ Տիգրանը, ինչպես որ հանցավոր ճանապարհով ձեռք է բերել բնակարանը այնպես էլ կարող է տան մեջ հանցավորության հետ առընչվող մի որեւիցե առարկա նետել, ոչնչացնելլ համակարգչի մեջի ինֆորմացիան ,եթե արդեն ոչնչացված չէ։
Լուսինեն կարող էր դուռը կոտրել մտնել իր տուն, ինչը համբերատար չի արել, մինչդեռ իր կողքը այնքան մարդ կար։ Մեր լավ ընկերները բոլորը այնտեղ են եղել, ես նույնպես այցելել եմ ու իրեն հաստատ չէին մեղադրի։ Բայց մարդը հինգ օր ու գիշեր սպասել է,որ օրենքով բացեն ու իր անձնական իրերը վերադարձնեն իրեն։Հարգելի իշխանություն բարի եղեք ձեր մասնակցությունը ներդնել ի պաշտպանություն Լուսինե Խաչատրյանի։Մարդը նստած հյուծվում է, անիմաստ մի հանցագործ գործարքի պատճառով։Բացեք դուռը ,որպեսզի մարդը կարողանա վերցնել իր իրերը, ոչ թե ենթարկվեք հանցագործ Տիգրանի ու փաստաբան Գուրգենի քմահաճույքներին, թե ուրիշները պետք է հավաքեն իր գույքը, ինքը իրավունք չունի տուն մտնելու, իբր` օրենքով, իսկ նույն Տիգրանին ու Գուրգենին հանդուրժում եք իրենց անթիվ անօրինություններով, նույն օրենքը պետք է վաղուց պատժած լիներ այս մարդկանց, որ վիճակը սրան չհասներ, գոնե ես գիտեմ, որ Լուսինեի բոլոր հաղորդումները ու բողոքները մտել են փակուղի` Նոր Հայաստանում: Դեռ հետո կտեսնենք` ձեր օրենքը ինչ է սահմանել հանցագործների համար, որոնք կարողանում են ղեկավարել դատաիրավական համակարգը ու դեռ պայմաններ դնել ...


Արփի Սիրադեղյան »

դիտվել է 4640 անգամ
Լրահոս
ՌԴ ԶՈւ-ն գիշերային հարվածով խոցել է Կիևում հատուկ մեքենաներ արտադրող ձեռնարկություն Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի հարցը՝ վերեւներում ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ Սյունիքի թեկնածուների հարցը հետաձգվել է Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ» Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ» ՔՊ ողջ թիմը պայքարում է 1 մարդու դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. «Հրապարակ» Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ» Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ» Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am