Վրաերթ Կոտայքի մարզում. 23-ամյա վարորդը Niva-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
Այսօր՝ մայիսի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում 23-ամյա Մանուկ Բադալյանը Մայակովսկի գյուղի վարչական տարածքում իր վարած ВАЗ 2121 մակնիշի 20 ԼՍ 078 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով միջին տարիքի տղամարդ է եղել, տեղափոխել Աբովյան բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատաստվում: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
