Լարված իրավիճակ Կոտայքի մարզում

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Արզական գյուղի Գյոզի թաղամասի 40-ից ավելի տների բնակիչներ հավաքվել են գյուղամեջում և պահանջում են, որպեսզի Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, վերջապես, հստակ պատասխան տան, թե երբ է նշված թաղամասում լուծվելու 30 տարուց ավելի լուրջ խնդիր դարձած խմելու ջրի հարցը։

ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «30 տարուց ավելի է, նույն երգն են երգում թե նախկին իշխանությունները, թե ներկայիս։ Մենք շատ բան չենք խնդրում, օրական գոնե 6 ժամ ջուր ունենանք։ Նախորդ իշխանություններն անընդհատ խաբեցին ու, հավատալով թավշյա հեղափոխությանը, մենք էլ միացանք այն իրականացնողնրի պայքարին՝ հավատալով, որ ջրի մեր խնդիրը կլուծվի։ Բայց իշխանության գալուց հետո մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նույնպես խոստացավ, որ խնդիրը կլուծվի։ Բայց նա էլ նախորդների նման օդ դուրս էկավ։ Մենք պահանջում ենք, որպեսզի էս մեր բոլոր տներում, որոնց թիվն անցնում է 40-ը, թող ջրաչափեր տեղադրեն և խնդիրը կլուծվի։ Մեր սպառած ջրի համար կանոնավոր վճարումները կանենք։ Նույն էդ ղեկավարները լավ գիտեն, որ Երևանի մի ահագին հատված հենց Արզականից ա ջուր ստանում։ Էստեղ են ասում՝ կոշկակարը կոշիկ չունի։ Մեր քթի տակով ջուրը տան, իսկ մեզ 30 տարուց ավելի թողնեն անջո՞ւր։ Էդ մեր ջրով անգամ Աղվերանի մի քանի պանսիոնատներ իրենց լողավազաններն են լցնում։ Մենք ուզում էինք դիմել ավելի կտրուկ միջոցների, ընդհուպ ճանապարհ փակելը, որպեսզի, վերջապես, մեր բողոքի ձայնը տեղ հասնի վերևներում իրենց տաքուկ կաբինետներում նստած չինովնիկներին, բայց, քանի որ հանրապետությունում հայտարարված է արտակարգ դրություն, չենք ուզում օրենք խախտենք։ Մեր հույսը ոչ մարզպետն է, ոչ քաղաքապետն է, ոչ էլ գյուղապետը Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ տեղեկություններ ունենա, վստահ ենք՝ պետք լինի, էդ խաբեբա պաշտոնյաներից մի քանիսին տոկի կտա և կարճ ժամանակում էս թաղամասում խմելու ջրի մատակարարման հարցը կլուծվի»։

Հավաքվածնրը նշում էին նաև, որ իշխանություններն ագիտացիա են անում, թե կորոնավիրուսային այդ պայմաններում պարտադիր պահպանենք հիգիենայի կանոնները. «Հետաքրքիր է, եթե ջուր չունենք, ի՞նչ հիգիենայի պահպանման մասին է խոսքը։ Եթե իրենք գիտեն՝ առանց ջրի ոնց պահենք հիգիենան, թող ասեն, մենք է իմանանք»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այստեղ արդեն ավանդույթ է դարձել, որ հարևանները մի մարդու նման «ՈՒԱԶ»-ին կապում են 1 տոննանոց տարան ու մի քանի կիլոմետր հեռավորությունից ջուր են բերում՝ ձեռքի հետ էլ՝ 3 կամ 5 լիտրանոց տարաներով, բայց դա հարցի լուծում չի։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված թաղամասում կան այնպիսի բնակվողներ, որոնք 60-70 տարեկան են, միայնակ թոշակառուներ են, և եթե նրանց հարևանները ջուր չհասցնեն, ապա նրանք ոչ միայն չեն կարողանա հոգալ իրենց հիգիենան, այլև անգամ չեն կարողանա դեղ խմել։ 

դիտվել է 1365 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am