ԱՄՆ-ում տեղի ունեցող այսօրվա իրադարձությունների բացառիկությունը նրանում է, որ մասշտաբներն են շատ մեծ: Չեմ կարծում, թե սա պայմանավորված է միայն սևամորթի սպանությամբ, մարդիկ երկար ժամանակ փակված են եղել իրենց տներում և հիմա այսպես իրենց բողոքի ձայն են բարձրացնում: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում այս օրերին ընթացող բազմահազարանոց ցույցերին:
Հաղորդման մյուս հյուրի՝ քաղաքագետ Բենիամին Պողոսյանի խոսքով՝ պետք է ֆիքսել, որ ԱՄՆ-ում էլ կան խորքային, սոցիալական անհավասարության վերաբերյալ խնդիրներ. «Ռասսայական խնդիրներ, ագրեսիա․ այս ամենը ԱՄՆ-ում ևս կա: Հիշենք, որ 1992թ.-ին Լոս-Անջելեսում նմանատիպ ցույցեր են եղել, որի ժամանակ 50-ից ավել մարդ է մահացել»:
Բենիամին Պողոսյանը կիսում է Սուրեն Սարգսյանի խոսքը՝ համաձայն որի՝ այս ցույցերի պատճառն ավելի խորքային է, կարող են լինել նաև սոցիալական խնդիրներ:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը