Սարսափելի սպանություն. ադրբեջանցին կտրել է սեփական երեխայի կոկորդը
Ադրբեջանի Բեյլագանի շրջանում սարսափելի սպանություն է տեղի ունեցել։ ԱՊԱ-ի փոխանցմամբ Զահիդ Իսքենդերովը դանակով կտրել է սեփական 6 տարեկան երեխայի կոկորդը և դիմել փախուստի։ Ոստիկանությունը որոնում է նրան։ Նախնական տեղեկություններով՝ տղամարդը հանցագործությունը կատարել է ընտանեկան վեճի հողի վրա։
