Ֆիզիկական անձանց հայտարարագրման նախագիծը իրականությունից կտրված է. տնտեսագետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ ժամանակն է Հայաստանում ընդունել ֆիզիկական անձանց հայտարարագրման մասին օրենքը:

365news-ը տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սուրեն Պարսյանի հետ զրուցել է հայտարարագրման օրենքի, կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամի ժամանակ դրա ընդունման արդյունավետության, կոռուպցիոն ռիսկերի և այլ հարցերի մասին:

-Այս պահին որքանո՞վ է արդարացված այս օրենքի ընդունման անհրաժեշտության մասին խոսելը: Մարդիկ արդեն իսկ բողոքում են հարկերից, վերջերս բարձրացված գույքահարկից և այլն:

-Հայտարարագրման ինստիտուտը շատ կարևոր է ցանկացած երկրի համար և ուշ թե շուտ այդ հայտարարագրման ինստիտուտին անցնելու ենք, բայց ոչ հիմա, ոչ այս պայմաններում, քանի որ մեր տնտեսությունը, մեր ազգաբնակչությունը խորը ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ է: Կառավարության այս, գույքահարկի և մի շարք այլ նախագծեր իրականությունից կտրված նախագծեր են, որոնք ոչ թե օգնում են այս ճգնաժամից դուրս գալու համար, այլ խանգարում են: Կարծում եմ, կառավարությունը պետք է երկար մտածի նման օրակարգեր բերելուց առաջ, քանի որ կարող է ավելի լուրջ սոցիալական խնդիրներ առաջացնել մարդկանց մոտ: Այս հայտարարագրման ինստիտուտը հնարավոր չի կյանքի կոչել առանց հարկային քաղաքականության վերանայման:

Հայտարարագրման ինստիտուտի նպատակներից մեկն է պարզել մարդկանց իրական եկամուտները, և շատից շատ, քչից՝ քիչ հարկում իրականացնել, որը թույլ կտա նաև պետությանը իր առջև դրված խնդիրները լուծել՝ հավաքագրելով գումարները և բաշխելով դրանք տնտեսության մեջ, լուծելով սոցիալապես խոցելի խմբերի խնդիրները: Բայց կառավարությունն, ըստ էության, համակարգային որևիցէ խնդիր չի լուծում, ուղղակի փորձում է ինչ-որ մի օղակ փոխել կամ, այսպես ասած, «բարեփոխում» իրականացնել: Դրա ֆինանսական, տնտեսական, սոցիալական ազդեցությունը մի քանի անգամ ավելի վատն է լինելու, բացասական հետևանքները ավելի վատն են լինելու, քան դրանից եկող օգուտները:

-Ի՞նչ բացասական հետևանքներ կարող են լինել:

-Եթե մենք, օրինակ, հայտարարագրման ինստիտուտը ներդնելիս հաշվի չենք առնելու կամ չենք օգտագործելու չհարկվող շեմի գաղափարը, որը կա մի շարք երկրներում (օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մարդիկ հայտարարագրում են իրենց եկամուտները, բայց մինչև 21,000 դոլար գումարը ազատվում է հարկերից), եթե դու նման շեմեր չես նախատեսում, այս հայտարարագրման արդյունքում կստացվի, որ մարդիկ, ովքեր դրսից օգնություն են ստանում՝ տրանսֆերտներ, ամուսինը կնոջը գումար է տրամադրում, բարեկամներից մեկը մեկին պարտքով փող են տալիս և այլն, սրանք կդիտվեն որպես եկամուտ և հարկման ենթակա կդառնան: Բնականաբար, սա սոցիալապես խոցելի խմբերի համար կդառնա ուղղակի աղետ և չի ընդունվի: Միանշանակ է նպատակը, որ պետք է ստվերը կրճատել, որ պետք է տնտեսության իրական եկամուտների մասին պատկերը իմանանք: Միանշանակ կարևոր է, բայց դրա միջոցով պետք է երկրորդ խնդիրը լուծվի՝ հարկման խնդիրը: Այսինքն, դու պատրա՞ստ ես հարկային օրենսդրությունը փոխել: Օրինակ՝ ենթադրենք պարզվի, որ հինգ հոգի են, հինգն էլ տարբեր եկամուտներ ունեն, բոլորին նույն հարկո՞վ ես հարկելու, իհարկե ոչ՝ սա սխալ մոտեցում է: Բանկերը պետք է ավելի շատ հարկ վճարեն, բանկում աստղաբաշխական աշխատավարձ ստացողները պետք է ավելի շատ հարկ վճարեն, քան, ասենք, ուսուցիչը կամ հասարակ գյուղացին: Մենք համակարգը ամբողջությամբ վերանայման խնդիր ունենք: Մի օղակ փորձելով փոխել՝ դրանից որևէ էֆեկտ չենք կարող ստանալ, բացի բացասականից:

-Ստացվում է, որ ներկայիս հարկային օրենսգրքով այս օրենքի ընդունումը կմեծացնի հարուստների և աղքատների միջև գոյացած անդունդը:

-Միանշանակ մեծանալու է: Այս իրավիճակում այն մարդիկ, ովքեր իրենց եկամուտները ստանում են աշխատավարձի եղանակով, բիզնեսի միջոցով և այլն, այս մարդիկ խնդիր չունեն մեծ հաշվով: Խնդիր ունենում են մարդիկ, ովքեր, ենթադրենք, գյուղացիական, գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված, ովքեր դրսից եկամուտներ են ստանում, ովքեր պարտքով փողեր են վերցնում և այլն: Այս մարդկանց դեպքում խնդիր է առաջանում, քանի որ իրենք չեն կարողանալու հիմնավորել իրենց ծախսերը: Մեր ազգաբնակչությունը ավելի շատ ծախսում է, քան՝ վաստակում: Սրա արդյունքն այն է լինելու, որ նրանք այս հայտարարագրման ինստիտուտի պայմաններում ավելի շատ հարկ են վճարելու, տարեվերջին մի հատ էլ հավելյալ հարկ են վճարելու: Եվ ամենակարևորը՝ մեզ մոտ չկա չհարկման շեմ, այսինքն՝ այս պահի դրությամբ որևիցէ նման շեմ չկա հարկման:

-Ստացվում է՝ խոցելի խավի ներկայացուցիչը, օրինակ, ծայրահեղ աղքատության մեջ ապրող միայնակ մայրը, ում քույրը Ռուսաստանից երբեմն գումար է փոխանցում, ևս հարկվելո՞ւ է:

-Միանշանակ՝ սա դիտվելու է որպես եկամուտ:

-Կա՞ վտանգ, որ մարդիկ կսկսեն ստվերային գործարքներ իրակացնել, իսկ տրանսֆերտները ոչ թե բանկով, այլ Հայաստան եկող ծանոթի կամ վարորդի միջոցով փոխանցել:

–Իհարկե: Ինստիտուտ կա, որ մարդիկ բանկային փոխանցումները փոխարինեն կանխիկ գործարքներով, որոնք ավելի ռիսկային են, ավելի կոռուպցիոն է: Սրա արդյունքում մենք խնդիր չենք լուծելու՝ ավելի ենք մեծացնելու: Սրա արդյունքում հենց նույն բանկային համակարգն է նաև տուժելու, որովհետև փողը փոխանցվելու է ոչ թե բանկային համակարգի միջոցով, այլ լինելու է առձեռն փոխանցում: Սրա նկատմամբ նաև բանկերը չեն կարող վերահսկողություն իրականացնել, պետությունը չի կարող վերահսկողություն իրականացնել: Սա էլ է խնդիր:

-Ստացվում է, որ այս օրենքն իր հետ ավելի շատ խնդիրներ է բերելու, քան դրանք լուծելու է:

-Այս պահին՝ միանշանակ այո, եթե մենք համակարգային ձևով չենք մոտենում հարցին:

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Ադրբեջանը պատրաստվում է գործարկել պանթուրքիզմի ճանապարհը, կապիտուլյանտը՝ «խաղաղասիրությունը» Փրկել են 24-ամյա աղջկա կյանքը Թուրքիայում «Մոսադ»-ի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ Արարատի մարզում 47 ընտանիք դրսում մնալու վտանգի առաջ է հայտնվել Տնային կալանքը օգտագործվում է որպես որոշ ապօրինի գործերով գոլորշին մասնակի թողնելու միջոց․ իրականացվում է ապօրինի գաղտնալսում․ Աշոտյան ԱՄՆ-ում ձերբակալել են Լիբիայում 2012 թվականի ահաբեկչության կասկածյալին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Toyota Rav 4»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Թուրքիայի փոխնախագահն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր բացթողումներից մեկը․ Առաքելյան Դուք՝ մեզ, մենք՝ ձեզ. մաքսատուրքից ազատված գործարարների նվիրատվությունները ՔՊ-ին և «Իմ քայլը» հիմնադրամին «Հագուստները ոչ թե այրված են, այլ՝ մկրատով կտրատված»․ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով հետազոտվեցին իրեղեն ապացույցները Թուրքիան կմասնակցի Գերմանիայում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությանը ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Եթե կալшնքի նախորդ ռեժիմում Միքայել Սրբազանին այցելելու հնարավորություն կար, հիմա, կարծես թե, չկա Երևանը՝ հերթական կոլապսի շեմին, սպասվում են ջրհեղեղներ, նյութական վնասներ և քաոս․ Վարագյան Մրցանակդ բարով վայելես Միքայել Սրբազանը տնային կալանքի որոշումից հետո վերադարձել է բժշկական կենտրոն ԱԺ ընտրության օրը նշանակվեց․ երբ ԿԸՀ-ն նիստ կգումարի Պակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվն ավելացել է Նիկոլական դատավորները շուտով կսկսեն հոգևորականներ օծել կամ կարգալույծ անել Սրբազանին պատվերող դատողներն ու պատվիրատուն պետք է կանգնեն դատարանի առաջ Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց Մարկո Ռուբիոն հրաժարական է տվել Ավստրիայում եպիսկոպոսաց ժողովի գումարումը ոչ թե արտառոց կամ հակականոնական քայլ է, այլ` տրամաբանական
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am