Նիկոլ Փաշինյան, Ձեր իսկ սահմանած կանոնները խախտում են Ձեր մոլի երկրպագուները․Նարեկ Սամսոնյան (video)

Նիկոլ Փաշինյանը Հայոց պատմության մեջ մնալու է միֆական առասպելական կերպար՝ լինելով ստի ու կեղծիքի խորհրդանիշը։ Այս մասին Արմնյուզ ՀԸ՝ Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

Անդրադառնալով վարչապետի ու իր ընտանիքի՝ կորոնավիրուսով վարակված լինելուն՝ Նարեկ Սամսոնյանն ասել է․ «Ես ունեմ բոլոր հիմքերը կասկածելու, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքը իրականում չեն վարակվել կորոնավիրուսով։ Այսպիսով, եթե ինքը պնդում է, որ վարակված է, ուրեմն նվազագույնը կառավարության կեսը վարակված են ու երկրում ստեղծվելու է ճգնաժամ»։

Ըստ Նարեկ Սամսոնյանի, եթե Կառավարությունից վարակված չլինի, ուրեմն Նիկոլ Փաշինյանը վարակված չէ․ «Կասկածիս երկրորդ պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է խուսափել պատասխանատվությունից։ Բժիշկները կասկածներ են հայտնում, որ առաջիկայում օրական ունենալու ենք հարյուրավոր մահեր, հետևաբար՝ այս շրջանը նրա համար ձեռնտու է լինել վարակված»։

Հաղորդման մյուս հյուրը՝ բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը պատճառ չի տեսնում չհավատալու, որ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսով վարակված չէ․ «Եթե այդպես է, ապա Փաշինյանին շուտափույթ առողջություն եմ մաղթում»։

Դիտարկմանը՝ ինչո՞ւ հանրության մեջ կասկածներ կան, որ վարչապետը վարակակիր է, Արեն Ապիկյանը պատասխանել է․ «Քանի որ Նիկոլ Փաշինյանն այնքան է սուտ ասել, մարդիկ դրա համար էլ չեն հավատում։ Բայց ես չէի ցանկանա այս հարցի շուրջ մանիպուլյացիաներ լինեն»։

Արեն Ապիկյանի խոսքով՝ քանի որ արդեն երկրի առաջին դեմքն է վարակված, ստացվում է՝ կառավարության կանխարգելիչ քայլերն այնքան ապարդյուն էին, որ մենք խիստ սահմանափակումները հանելով՝ ունենք վարակակիրների թվի աճ։

դիտվել է 1538 անգամ
Լրահոս
Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am