Յուվեցի Կարոյի փեսան առաջին ծիծեռնակն է, սպասենք մյուսներին

Սկսվել է ընտրություններից հետո հատուցման ու դատաստանի ժամը, ինչպես եղել է համապետական բոլոր ընտրություններից հետո: Նրանք ովքեր անուրանալի ծառայություն են մատուցել իշխանությանը, նպաստել այդ իշխանության վերարտադրությանը, Սերժ Սարգսյանը վարձահատույց է լինում նրանց, ովքեր չեն արդարացրել Սերժ Սարգսյանի սպասելիքները, լավ չեն աշխատել հակառակն է լինում՝ պատժվում են նրա կողմից:Երեկ ազատ արձակվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսան՝Վերնիսաժի կրակոցների գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանը: Սերժ Սարգսյանը նրան ներում է շնորհել ու պաշտպանների պարզաբանմամբ նախագահի որոշումները քննարկման ենթակա չեն : «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Գոռ Առաքելյանն ազատ է արձակվել, թեեւ նա դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման։ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով: Գոռ Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 9-րդ, 113 –րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով (զենքի գործադրմամբ առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելը): Յուվեցի Կարոն ապրիլի 2-ի ընտրություններում որեւէ կուսակցության ցուցակում թեկնածություն չէր առաջադրել: Փետրվարյան իրադարձություններից ու Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո նա ամբողջովին խզեց իր կապերը ԲՀԿ-ի հետ ու բացահայտ անցավ իշխանության կողմը: Թեպետ ի սկզբանե Կարո Կարապետյանին խորհրդարանի թույտվություն էր տվել Սերժ Սարգսյանը: Բայց ՀՀԿ ռեյտինգային ցուցակում նույնիսկ անհարմար գտան ընդգրկել այս տխրահռչակ պատգամավորին, քանի որ նրա քրեական անցյալի ու արկածների մասին հատորյակներ կարելի է կազմել: Մամուլի տեղեկություններով Կարո Կարապետյանը իր հարազատ մարզում պետք է աշխատեր ՀՀԿ-ի եւ կոնկրետ թեկնածու Արայիկ Գրիգորյանի օգտին: Արարատի մարզի Արտաշատի շրջանը վստահված էր Յուվեցի Կարոյին, ով բոլոր ընտրություններին իր համագյուղացիներին ճնշման ու սպառնալիքների տակ պարտադրել է ապացուցել կատարած ընտրությունը: Ապրիլի 2-ից հետո պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն ամենաշատ ձայները տարել է Լոռիի եւ Արարատի մարզերից, իսկ այդ փաստը չէր կարող անտեսվել: Հատկապես որ Կարո Կարապետյանին էլ զրկեցին պատգամավոր դառնալու հնարավորությունից: Գուցե սա էր մանդատի գինը, որը խոստացել էին ԲՀԿ խմբակցության պատգամավորին ու ազատ արձակվեց հանրության համար վտանգ ներկայացնող, խուլիգանական վարք դրսեւորած փեսան: Այնինչ անազատության մեջ գտնվող բազում կալանավորներ կան, որոնք <<հանցանքը>> սրա կողքին ծիծաղելի են դառնում: Օրինակ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյան, ով նույնպես 2014թվականից անազատության մեջ է, նա դատապարտվել է 6 տարի ազատազրկման, պաշտոնական մեղադրանքն էլ խարդախությունն է, բայց ում հայտնի չէ, որ նա սոսկ քաղաքական հայացքների համար է հիմա պատիժը կրում: Եւ ի վերջո, Սերժ Սարգսյանը մեծահոգություն ու ներում կարող էր շնորհել Հաց բերող Արթուրին, բայց չարեց: Սպասենք նոր հանցագործների ազատ արձակմանը: Անի Սահակյան

դիտվել է 506 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am