Որքան էլ շատերի համար անսպասելի էր, Արցախում նոր իշխանությունը ձեւավորվեց Արայիկ Հարությունյանի եւ Սամվել Բաբայանի ուժերի մասնակցությամբ։ Բաբայանը, որը ընտրություններին համագործակցում էր Մասիս Մայիլյանի հետ ու երբեմն քննադատում Արայիկ Հարությունյանին, դարձավ Հարությունյանի հիմնական դաշնակիցը, չնայած մյուս կողմից՝ խոսում են, որ ի դեմս Բաբայանի Արայիկ Հարությունյանն իրականում ոչ թե դաշնակից է ձեռք բերել, այլ ռումբ դրել սեփական իշխանության տակ, քանի որ Բաբայանը հայտնի է իր անկանխատեսելի քայլերով։ Մեր տեղեկություններով Բաբայանի եւ Մայիլյանի հետ գործակցության փաստը դուր չի եկել Արցախի եւ Հայաստանի նախկիններին, որոնք ընտրություններին թեկուզ անուղղակի աջակցում էին Արայիկ Հարությունյանին եւ օրինակ Սերժ Սարգսյանի համար հիմնական խնդիրը Մայիլյանն էր, որպեսզի սորոսականների աջակցություն ունեցողը չստանձներ իշխանություն։ Օրինակ Բաբայանի նկատմամբ հին գվարդիայի հակակրանքն ավելի ընդգծված էր՝ Իգլայի հայտնի պատմություն, Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ եւ այլն։ Նրանք կարծում են, որ Արայիկ Հարությունյանը քցել է իրենց եւ համագործակցել նրանց ախոյանների հետ։
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը