Լեռ Կամսարի թոռնուհու նամակը ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանին

hetq.am-ը  հրապարակել է Լեռ Կամսարի թոռնուհու նամակը ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանին Վանուհի Թովմասյան «Նուբարաշեն» ՔԿՀ, ցմահդատապարտված Մհեր Ենոքյանին Ողջույն, սիրելի Մհեր Ների´ր, ների´ր, ների´ր ուշ արձագանքիս համար։ Գիտեմ` ինչ է սպասումը քո կարգավիճակի մարդու համար։ Ոչինչ, մեղքս կքավեմ՝ այնքան նամակ գրեմ, որ բեզարես։ Ապրիլի 24- ին անտրամադիր և անհավես մտա համացանց։ Աչքս առավ «Հետքի» քո հոդվածը՝ «Թե ինչպես հայտնվեցի Լեռ Կամսարի բանտախցում»։ Տարա իմ էջ, որ հետո կարդամ՝ գիտեի, որ այդ պահին ոչինչ չեմ ընկալի։ Լուրի էի սպասում, և դա ինձ սպանում էր։ Ամեն դեպքում ցրված աչքերով անցա հոդվածի վրայով, գայթակղությունը մեծ էր՝ Կամսարը և է՛ն, է՛ն, է՛ն բանտի մեր սիրած տղեն՝ Մհերը։ Ի՜նչ էլ իրար նման նկարներ էր ընտրել «Հետքը»՝ ոնց որ հայր ու որդի լինեիք։ Միայն Կամսարի աչքերի պոչերը դեպի վար էին, իսկ քոնը դեպի վեր և շատ գեղեցիկ։ Մտքով սկսեցի զուգահեռներ անցկացնել երկու բախտակից ցմահ դատապարտվածների միջև։ Նույնն եք կամային ուժով, ազատության պաշտամունքով, համառությամբ, հաղթելու անհագությամբ… Հետո ինձ բռնեցի այն մտքի վրա, որ այդ պահին կուզենայի լինել քո մաշկի մեջ և ոչ թե իմ՝ թո՛ղ լինեի ցմահ դատապարտված, թո՛ղ բանտում լինեի, թո՛ղ տանջվեի, միայն մերձավորիս բան չպատահեր։ Մեկ էլ հուսադրվեցի՝ գուցե սա լա՞վ նախանշան է, պատահական ոչինչ չի լինում, ինչո՞ւ հենց այսօր, ի՞նչ անակնկալ կբերի քո ուղերձը, Մհե՛ր… Փաստորեն, հա՛ էլի, չուշացավ, Մհեր ջան, չուշացավ բարի լուրը: Դե, արդեն հավեսով կարդացի հոդվածը, ուրախացա, որ հենց դու ես թարգմանելու «Բանտիս օրագիրը»։ Քանի հիշում եմ, ասեմ, որ Չեկայի հարցաքննությունները չթարգմանես, որովհետև Չեկայի թղթապանակի բնագրում ռուսերեն է իրականացվել վարույթը, որ Մոսկվայում հասկանան։ Ինչպես ասել է Կամսարը. «Մոսկվան՝ տերթոդիկյան դարու բռնակալ ուսուցիչ, Հայաստանը՝ նրա առաջ չոքած խղճալի մոնթ. բնական կարիք ունի հոգալիք, մատ է բարձրացնում և պետքարան գնալու թույլտվություն խնդրում Մոսկվայից. տվավ՝ դուրս կերթա, չտվավ՝ տակը պիտի կեղտոտի»: Կպատճենեմ ռուսերեն տարբերակը և կուղարկեմ քեզ։ Ճիշտ է, անգրագետ է գրված, բայց դու քո միջնակարգում սովորած ռուսերենով հաստատ կշտկես անգրագետ չեկիստների գրածը։ Հիմա արդեն չեմ ուզում քո տեղը լինել, առավել ևս չեմ ուզում, որ դու այդ չարաբաստիկ տեղում լինես։ Եվ համոզված եմ՝ քո մոտ էլ տոն կլինի, և դու կվերադառնաս երազածդ «Ողջերի աշխարհը»։ Արդյոք գիտե՞ս, որ դու իմ և շատերի մի մասնիկն ես դարձել՝ ապրում ենք քո ճակատագրով, հիանում անասելի կամային հատկանիշներով։ Ուղղակի զարմանք է՝ ցմահ դատապարտված և անազատության 19 տարիները գլորած մարդն այդքան կենսունակ է և լավատես՝ սովորում է բուհում, թղթակցում է և չի կոտրվել։ Օրինակ, իմ կրտսեր որդին բանակի 2 տարիներից հետո, սովորելու հավեսը կորցրեց և գրողի ծոցը ուղարկեց մագիստրոսական կրթությունը։ Պահո՜, տղաս բանակում հոգնել էր: Մհեր ջան, մարդիկ զարմացած են, միմյանց հարցնում են՝ ո՞վ է Մհեր Ենոքյանը, այդ ինչպե՞ս եղավ, և ամեն մեկն իր պատմությունն է հյուսում քո շուրջ, որտեղ չարը արդարադատությունն է, իսկ զոհ գնացած արդար հերոսը՝ դու։ Ես էլ ունեմ իմ երևակայած պատմությունը քո մասին։ Դու շուտով կազատվես, կազատվես ավելի վաղ քան վերջացրած կլինես Կամսարի գրքի թարգամությունը։ Իրավագիտությանը գերազանց տիրապետելով և մասնագիտանալով կդառնա՞ս, կդառնա՛ս մեր բոլորիս իրավունքների ազնիվ և արդար պաշտպանը՝ Օմբուդսմենը, ում կապավինենք մեր դարդերը: Հետո սկսում եմ կասկածել՝ բա որ մյուսների պես Մհերն էլ հուսախաբ անի, և մեր երազանքները արդեն որերորդ անգամ փշրի, քանզի ինչպես կասեր մեծն Լեռ Կամսարը. «Մարդիկ քանի պաշտոնի չեն անցել և ուտելու բան չկա մեջտեղ՝ ազնիվ են, պաշտոնի են անցնում՝ ուտում դառնում են անազնիվ, ձերբակալվում բանտ են գնում դարձյալ դառնում են ազնիվ, նորից պաշտոնի են անցնում, նորից դառնում են անազնիվ և այդպես շարունակ»։ Էնպես որ՝ քեզ էլ կտեսնեք, Մհեր տղա, քիչ մնաց… Այսօր այսքանը… Դու կամաց-կամաց կարդա էս նամակը, մինչև ես հետևից կհասցնեմ։ Ընդունում եմ հարցազրույցիդ հրավերը, և բոլոր հարցերիդ կպատասխանեմ մեկ առ մեկ։ Վաղուց էի ուզում գիրք գրել՝ «Ինչպես ես գտա իմ Լեռ Կամսարին», բայց ծուլանում էի։ Լա՛վ է, հիմա գործը գլուխ կգա։ Դու հարցեր կտաս՝ ես կլուսաբանեմ և դա կլինի իմ ու քո հեղինակած շատ հետաքրքիր գիրքը։ Այսքանից հետո մնամ՝ քեզ սպասող Վանուհի 05.05.2015 Հ.Գ. Ինձ կդիմես անունով և առանց Դուքի։ Հաջորդ նամակը կլինի Փառապանծ Հաղթանակների տոներից հետո։ Քեզ էլ եմ շնորհավորում և ցանկանում միշտ հաղթող լինես… ցանկանում եմ, որ սպասվող համաներումը քո վրա էլ տարածվի… Առաջ Աստված…

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am