Բանկային գաղտնիքի մասին օրենքն ընդունվել է բռնապետական երկիր ունենալու նպատակով, Փաշինյանը ցանկանում է ամենուր հաստատել իր իշխանությունը․ Հրանտ Բագրատյան. Տեսանյութ

Բանկային գաղտնիքի մասին օրենքն ընդունվել է բռնապետական երկիր ունենալու նպատակով։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում վերջին շրջանում ընդունված մի քանի օրենքներին, մասնավորապես՝ բանկային գաղտնիքի և ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքներին։

Հրանտ Բագրատյանի խոսքով՝ այս ամենի նպատակն է, որ իշխանությունն ամենուր ունենա իր իշխանությունը․«Հարգելի միամիտներ, Ձեր վարչապետն ուզում է պարզապես իր «մուսկուլները» ցույց տալ Ձեր դեմ, ոչ թե մեծահարուստների»։

Նախկին վարչապետի դիտարկմամբ, եթե Նիկոլ Փաշինյանի խնդիրն էր, որպեսզի պարզ լինի, թե ով ինչ ունի, այսպիսի օրենքի փոխարեն կարելի էր անցնել եկամտահարկի հայտարարագրման։

Խոսելով «Ապօրինի գույքի բռնագաձման մասին» օրենքի մասին՝ Հրանտ Բագրատյանը նշել է․ «Ես ունեմ բնակարան, որի այսօր տարեկան մուծում եմ 58 հազար, սրանից հետո կմուծեմ 580 հազար, սա ուղղված է բնիկ երևանցիների դեմ, ովքեր դեռևս սովետական տարիներից բնակվում են Կենտրոնում»։

Հրանտ Բագրատյանի համոզմամբ՝ այս օրենքով հարկերի գները կբարձրանան, և Կենտրոնում ապրող մարդիկ ստիպված կլինեն վաճառել իրենց տները։

Հրանտ Բագրատյանի համար ԱԺ-ում չենք տեսնում բովանդակային վեճեր․«Ես ասել եմ՝ ԱԺ-ում չկան ֆրակցիաներ։ Ո՞ւմ է պետք «ԼՀԿ»-ն, հա, հասկացանք Սասունի հետ վեճ եղավ, բայց այդ կուսակցությունում մի լուսավոր կետ չկա, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ սպասարկում է Գագիկ Ծառուկյանի շահերը, բայց ի վերջո տեղ եք զբաղեցնում ԱԺ-ում»։

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ այս ուժերը բավարար էին, որպեսզի այս օրենքները բողոքարկվեին Սահմանադրական դատարանում։

Անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջին տեսաուղերձներին, որտեղ Մինասյանը մի քանի աղմկահարույց բացահայտումներ է անում Նիկոլ Փաշինյանի մերձավորների վերաբերյալ, մասնավորապես՝ մաքսանենգ ծխախոտի ու ադամանդների պատմությանը, Հրանտ Բագրատյանը նշել է․«Քանի որ այս գործերի հետևում կանգնած են վարչապետին մոտ մարդիկ, վարչապետը պետք է հեռանար»։

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել երկու հարցի վրա հենվելով՝ «Մարտի 1»-ը բացահայտելու է և թալանը վերացնելու, սա արդյոք թալան չէ՞, Բագրատյանը պատասխանել է․ «Նախկինների վերաբերյալ թալանի որևէ խոշոր գործ երկու տարի է՝ բացահայտված չէ ու չի էլ քննվում, ներկաների վերաբերյալ արդեն ունենք մի քանի գործեր, այն էլ՝ փաստերով»։

Նախկին վարչապետն ապշած է Նիկոլ Փաշինյանի համարձակության վրա․ «Սա ի՞նչ է։ Ես Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ վարչապետ եմ եղել, բայց այդ ժամանակ այսպիսի բան որևէ մեկի մտքով չէր կարող անցնել։ Զենքը, որ զենք էր, անգամ դա մաքսազերծվում էր»։

Անդրադառնալով Հայաստանի արտաքին հարաբերություններին՝ Հրանտ Բագրատյանը նշել է․ «Այսօր գոյություն չունի Փաշինյան-Պուտին հարաբերություններ, քանի որ Ռուսաստանը չի վստահում Հայաստանին։ Պատճառն այն է, որ Հայաստանը վերածվել է հակառուսական տարածքի»։

Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերություններում էլ Հրանտ Բագրատյանը տեսնում է անվստահություն․ «Արևմուտքը Փաշինյանի վզից բռնել ու կախել է։ Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանին ո՛չ արևմուտքն է բանի տեղ դնում, ո՛չ՝ Ռուսաստանը»։

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ Արևմուտքի հետ հարաբերություններում էլ խնդիրներ կան, Հրանտ Բագրատյանը պատասխանել է․ «Արևմուտքը հասկացել է, որ գործ ունի թույլ մարդու հետ։ Որքան իրենք քիչ ուշադրություն դարձնեն Փաշինյանին, այնքան շատ նա հակառուսական կլինի»։

Հրանտ Բագրատյանը չգիտի՝ ինչ է մտածում այս ամենի շուրջ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը․ «Արևմուտքը պատրաստ չի Հայաստանի համար փող ծախսել։ Այսինքն՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանը կորցնում է, Արևմուտքի հետ էլ չի շահում»։

դիտվել է 691 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am