Կեղտոտ գործիք Փաշինյանի ձեռքում․հաջորդը ում դեմ է օգտագործվելու Արշակ Կարապետյանը

Վատիկանում Հայաստանի նախկինդեսպան Միքայել Մինասյանը շարունակում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա մերձավորների հետ կապված աղմկահարույց բացահայտումները։ Մաքսանենգ ծխախոտի պատմությանը հաջորդեց ադամանդների ներմուծումը, իսկ վերջինը զենքի հետ կապված հայտնի պատմությունն է․«Փաշինյանն Արշակ Կարապետյանին գաղտնի գործուղել է Վորոնեժ`մաքսանենգությունը ծածկադմփոց անելու» իր՝ «Ստի վերջը» տեսաշարի 7-րդ մասում հայտնեց Մինասյանը հավելելով, թե կոնկրետ ինչ առաքելությամբ է Արշակ Կարապետյանը մայիսի 23-ին գործուղվել Ռուսաստանի Վորոնեժ քաղաք. «Նա գնացել է որպես պետական պաշտոնյա, իսկ Կառավարության կայքում դրա մասին ոչինչ չկա, հետևաբար` նա գնացել է կա՛մ վարչապետի գաղտնի հրամանով, կա՛մ բանավոր հրամանով: Քանի որ Նիկոլ Փաշինյանը Կարապետյանին օգտագործում է հատուկ և մութ գործերի համար, այս անգամ էլ նրան ուղարկել է Վորոնեժ՝ բանակցելու ՌԴ հատուկ ծառայությունների հետ, որպեսզի նրանք օգնեն Նիկոլ Փաշինյանին, և ՀՀ վարչապետի ընտանիքին վերաբերող մաքսանենգ ծխախոտի վերաբերյալ սկանդալը ծածկադմփոց արվի և քրեական գործ չհարուցվի»,- հայտնում է Մինասյանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Արշակ Կարապետյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության նախկին պետն էր, 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց նրա,պաշտոնապես չասացին՝ ինչու, բայց առանց դրա էլ հասկանալի էր, որ պատճառը հետախուզության թույլ տված թերացումն էր, ինչի արդյունքում էլ հայկական կողմը 100 զոհ եւ տարածքային կորուստ ունեցավ։ Ու մինչ այսօրվա իշխանությունները քննիչ հանձնաժողով են ստեղծել ու փորձում են գտնել ապրիլյան պատերազմի մեղավորներին, ի դեմս Արշակ Կարապետյանի մեղավորներին ապաստան են տվել իրենց կրծքի տակ։

Թավշյա հեղափոխությունից հետո Արշակ Կարապետյանին Նիկոլ Փաշինյանը նշանակեց իր խորհրդական, հետո պարզվեց, որ նա Մարտի 1-ի գործով ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, եւ թերեւս միակն է, ով ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ ․ հենց դրա շնորհիվ է, որ իշխանությունները թեկուզ մի փոքր հիմք ստացան Քոչարյանին արդեն երկու տարի կալանքի տակ պահելու համար, ու պարզ էր, որ արժանին պետք է ստանար, բայց քանի որ պատմությունը չի ներում դավաճաններին, Նիկոլ Փաշինյանն ինչպես երեւում է՝ ինքն էլ է որոշել օգտագործել Արշակ Կարապետյանին իր սեւ գործերում։ Եւ պատահական չէ, որ ըստ ստացվող տեղեկությունների Արշակ Կարապետյանը, ով երկրորդ անգամ է հրավիրվել Ա քննիչ հանձնաժողովին, փոխել է իր նախկինցուցմունքն ու ասել, թե իբր հետախուզությունը ճիշտ ժամանակին զեկուցել է ստացված տեղեկատվությունը, թերացել են մյուս օղակներում։

Հասկանալի է, որ Փաշինյանն այս հարցում էլ փորձում է օգտագործվող այս տեսակի միջոցով ապրիլյան պատերազմի ձախողման մեղքը կոտրել այլ անձանց վրա եւ հերթական անգամ հագուրդ տալ իր վրեժխնդրությանը, ինչպես դա անում է Ռոբերտ Քոչարյանի դեպքում, երբ արշակկարապետյանական կեղտոտ գործիքի միջոցով, սրիկայի ու դավաճանի խարանը ճակատին մարդու մի կեղծ ցուցմունք է արձանագրել ու իրավական այս ֆարսը փորձել մարմնավորել։ Այսպիսով՝ կարելի է փաստել, որ ի դեմս Արշակ Կարապետյանի Նիկոլ Փաշինյանն էլ ունի իրսեւ ձեռնոցները, որոնցով իրականացնելու է ամենակեղտոտ գործերը։

Անի Սահակյան

դիտվել է 3497 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am