Պուտինը չի կարող ասել՝ մի գրոհեք.Անդրանիկ Մակարյան
Հայ-ռուսական միացյալ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ նախատեսված է Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությունն ապահովելու համար: «Զորամիավորման հրամանատարը և խաղաղ, և պատերազմական պայմաններում նշանակվում է Հայաստանի Զինված ուժերի կազմից: Զեկուցում եմ ձեզ՝ համաձայն հայ-ռուսական համատեղ համաձայնագրի, որը ստորագրվել է 2016 թ. նոյեմբերի 30-ին, հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարը նշանակվում է Հայաստանի Զինված ուժերի զինծառայողների կազմից։ Հրամանատարը նշանակվում և ազատվում է Հայաստանի Հանրապետության գերագույն-գլխավոր հրամանատարի հրամանագրով՝ համաձայնեցնելով այն Ռուսաստանի Դաշնության գերագույն գլխավոր հրամանատարի հետ:Զորամիավորումը գործելու է միայն ՀՀ գերագույն-գլխավոր հրամանատարի հրամանով», – ասաց Անդրանիկ Մակարյանը: Արդյոք միացյալ զորախումբը կմիջամտի նաև Արցախի ուղղությամբ սահմանային իրավիճակի լարման դեպքում, Անդրանիկ Մակարյանը պատասխանեց. Զորախումբը միջամտելու է ցանկացած վտանգի դեպքում և Արցախի դեպքում ևս սպասելու, հապաղելու իրավունք չունի,ասաց նա: Ճշտող հարցին՝ Վլադիմիր Պուտինը չի՞ կարող ասել՝ մի գրոհեք, գեներալ-մայորը պատասխանեց. «Ոչ, չի կարող»:
