Պուտինը չի կարող արգելել հարձակվել. Հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար
Հայ-ռուսական միացյալ զորամիավորումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությունն ապահովելու համար: Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Ինչպես ասել է՝ Հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման խնդիրն է հետ մղել Հայաստանի համար արտաքին սպառնալիքը: «Զորամիավորման հրամանատարը և խաղաղ, և պատերազմական պայմաններում նշանակվում է Հայաստանի Զինված ուժերի կազմից: Զեկուցում եմ ձեզ՝ համաձայն հայ-ռուսական համատեղ համաձայնագրի, որը ստորագրվել է 2016 թ. նոյեմբերի 30-ին, հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարը նշանակվում է Հայաստանի Զինված ուժերի զինծառայողների կազմից», – ասաց Անդրանիկ Մակարյանը՝ նշելով, որ հրամանատարը նշանակվում և ազատվում է Հայաստանի Հանրապետության գերագույն-գլխավոր հրամանատարի հրամանագրով՝ համաձայնեցնելով այն Ռուսաստանի Դաշնության գերագույն գլխավոր հրամանատարի հետ: Հարցին, Պուտինը չի՞ կարող ձեզ արգելել հարձակվել, պատասխանեց, որ ոչ:
