Մետրոն գրվեց սառույցին, հերթը կորեական ավտոբուսներինն է. Կառավարությունը անհույս ծրագրերի սիրահար է

 

Կառավարությունը մտադիր է Հայաստանում կորեական ավտոբուսների արտադրություն է հիմնվել՝ Եվրասիական տնտեսական միության շուկայի սպառման համար :
Ընդհանուր ներդրման ծավալը 4.4 մլն դոլար է, որից մոտ 1 մլնը կֆինանսավորի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, 1-ից մի քիչ ավելին՝ արտերկրի ներդրողը, մնացած մոտ 2.3 միլիոնը վարկային ներդրում է լինելու հայկական առևտրային բանկից:
Ավոտոբուսների հավաքման համար հումքը սկզբնական շրջանում բերվելու է արտերկրից: Ձեռնարկությունը նախատեսվում է գործարկել այս տարի: Գործարանի հստակ վայրը դեռ որոշված չէ
«Հիմնվելու է ավտոբուսների հավաքման կենտրոն: Ավտոբուսները նախատեսված են լինելու Եվրասիական տնտեսական միության շուկայի համար: Շատ կոնկրետ թիրախավորում կա: Հայաստանը դառնում է հարմարավետ երկիր միջազգային ձեռնարկությունների համար: Նրանք միակը չեն, ում հետ քննարկումներ են ծավալվում՝ նպատակ ունենալով Հայաստանը օգտագործել որպես արտադրական հաբ՝ ԵԱՏՄ երկրներ արտադրանք վաճառելու համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը:
Հայաստանում մեքենաշինության ոլորտի ընկերություն հիմնումը՝ արտերկրից ներմուծված հումքով, այն էլ ԵԱՏՄ շուկայի համար, չափազանց ռիսկային և հավատ չներշնչող նախագիծ է: Նախ ԵԱՏՄ շուկայում կան մեքենաշինության, այդ թվում նաև ավտոբուսի արտադրության ավանդույթներ: Դեռևս խորհրդային տարիներից ինչպես Բելառուսում, այնպես էլ Ռուսասատանում եղել է մեքենաների կայուն արտադրություն, որը շարունակվում է մինչ օրս:
Այսինքն՝ ԵԱՏՄ շուկա մուտք գործելու համար մենք առնվազն մեկնարկային շատ վատ պայմաններում ենք գտնվում, իսկ ԵԱՏՄ շուկայից դուրս էլ բարձր մաքսային վճարների պատճառով, մրցակցությանը չենք դիմանա:
Նման նախագծի գործարկումը և այդ նպատակին շուրջ 1 մլն դոլարի հատկացումը մասնագիտական շատ լուրջ հաշվարկ է պահանջում, որը դեռևս չկա:
Կորեական ավտոբուսների արտադրությունից տարիներ առաջ, 2013 թվականին, երբ դեռ Հայաստանի վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, Հայաստանում հնդկական ավտոբուսներ արտադրելու ծրագիր կար, որը տապալվեց՝ առանց սկսվելու: Կառավարությունն անգամ տեղ էր հատկացրել՝ Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածում 2,9 հա տարածքը 35 տարի ժամկետով հանձնվել էր գերմանական MED. A. K GmbH ընկերությանը։ Վերջինս այդ տարածքում պետք է կազմակերպեր հնդկական Ashok Leyland միջին և մեծ տեղատարողությամբ ավտոբուսների արտադրություն։ Նախատեսվում էր, որ 7 տարվա ընթացքում ներդրվելու է 7 մլն դոլար գումար։ Գործարանի շինարարությունը պետք է մեկնարկեր 2013թ. առաջին եռամսյակում։ Գործարանի գործարկման առաջին տարում պետք է արտադրվեր մինչև 200 ժամանակակից, բարձրակարգ ավտոբուս:
Հնդկական ավտոբուսներն այդպես էլ չարտադրվեցին, խոստացված ներդրումներն էլ գրվեցին սառույցին: Հերթն այժմ կորեկան ավտոբուսներինն է: Նկատենք սակայն, որ ի տարբերություն 2013 թվականի այժմ ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում առավել ևս, օտարերկրյա ներդրումների համար պայմանները առավել քան ոչ բարենպաստ են: Համավարակով պայմանավորված նույնիսկ մեկնարկած ներդրումային ծրագրերն այժմ սառեցվում են, էլ ուր մնաց, նորերը սկսվեն:
Կորեկան ավտոբուսների արտադրության ծրագրին 1 մլն դոլար ֆինանսավորում հատկացնելու Կառավարության մտադրությունը որևէ կերպ ողջունել չի կարելի, որովհետև Հայաստանը ավտոբուսներ ԵԱՏՄ շուկա արտահանելու շանսեր իրականում չունի:
Փոխարենը Հայաստանի մայրաքաղաք Երևանը շատ հստակ պահանջարկ ունի ընդլայնելու մետրոյի կայարանների ցանցը, որը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական խոստումներից է: Ընտրություններից հետո քաղաքապետ Հայկ Մարությանն ու Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հրապարակեցին Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի չափազանց գայթակղիչ էսքիզը, որի իրագործման ուղղությամբ որևէ քայլ դեռևս արված չէ: Աջափնյակի կայարանի նախագիծը կար շատ վաղուց՝ դեռևս խորհրդային ժամանակներից: Ի դեպ, մետրոյի թունելը ժամանակին մասամբ կառուցվել է և այժմ կոնսերվացված է: Ֆինանսական միջոցների առկայության դեպքում այն կբացվի և շինարարությունը ավարտին կհասցվի: Քաղաքապետարանում արված տարբեր հաշվարկներով նոր կայարանի շինարարորթյունն ավարտին հասցնելու համար 70-150 միլիոն դոլար կպահանջվի: Նախատեսվում էր, որ ներդրումը պետք է մասնավոր ընկերությունները կատարեն՝ դրա դիմաց ստանալով նորակառույց կայարանի հարակից տարածքներում առևտրի ու ժամանցի կենտրոններ կառուցելու իրավունք:
Արդեն մեկ տարի է անցել, մետրոյի շինարարությունն այդպես էլ չի սկսվել, ինչը նշանակումէ , որ ներդրումներ չկան: Մետրոն, փաստորեն, գրվել է սառույցին, հիմա կորեական ավտոբուսներով են մխիթարվում: Միանգամից ասենք, որ անհույս գործ է:


Հայկ Դավթյան

դիտվել է 6657 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am