Մերժվածը

Որ Հայաստանի իշխանությունները հակահամաճարակային քաղաքականություն չունեն եւ տապալել են կորոնավիրուսի դեմ պայքարը, դրանում երկրորդ կարծիք չկա: Բայց աշխարհին պատուհասած այս համավարակը ի տես դրեց նաեւ հայաստանյան իշխանությունների՝ արտաքին աշխարհի եւ մասնավորապես ռազմավարական դաշնակցի կողմի մերժված լինելու, գործընկերային ոչ փայլուն փոխհարաբերությունների փաստը: Դիցուք. Ռուսաստանն ինչ օգնություն է ցուցաբերել այլ երկրների, նույնիսկ ոխերիմ հակառակորդ, մրցակիցներին եւ ինչպիսի վերաբերմունքի է արժանացրել ռազմավարական դաշնակից կոչվող Հայաստանին: Ռուսաստանն անցած ամիս ԱՄՆ-ին մոտ 660 000 դոլարի օգնություն ցուցաբերեց: Օգնությունը ներառել է ոչ միայն հիվանդանոցների օգտագործման համար նախատեսված ապրանքներ, այլ նաև քիմիական «պատերազմական ոճի» գազային դիմակներ, տնտեսական ձեռնոցներ և այլն։

Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ բեռը ներառել է նաև արհեստական շնչառական 45 համակարգ: Կորոնավիրուսը պրոբլեմներ է հարուցել աշխարհի բոլոր երկրների համար ու այս իրավիճակում խնդիրները բարդանում են, երբ համաճարակին գումարվում են այլ մարտահրավերներ, որոնք հետևանք են միջպետական հարաբերությունների կամ ոմանց կայսերական ամբիցիաների։

Ռուսաստանը թերեւս առաջինն էր, որը մարտի 21-ին Իտալիային աջակցություն ուղարկեց: Իտալիա ուղևորվեց ռուսական 14 ինքնաթիռ՝ տեղափոխելով համաճարակաբանների, վիրուսագետների, ռազմաբժիշկների, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված պարագաներ:
Իտալիան Covid-19-ով վարակվածության թվով (շուրջ 74 հազար) աշխարհում երկրորդն է. ամենաշատը վարակվել են Չինաստանում՝ 81 հազար: Իտալիան առաջին տեղում է մահացությունների թվով՝ մոտ 7,5 հազար՝ կրկնակի գերազանցելով Չինաստանում գրանցված մահացությունների թվին: Ամբողջ երկրում դադարեցվել էին բոլոր տեսակի միջոցառումները, երկիրը հայտարարվել «կարմիր գոտի»: Աջակցություն ցուցաբերվեց մինչեւ անգամ Վրաստանին, զիջումներ գազի գնի շուրջ:

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է երկու օդանավ, բեռնված կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշական պարագաներով, ինչպես նաեւ մոտ 3000 թեստ: Հայ-ռուսական օրակագարգում, սակայն, այս պահին առաջնայինը, թերևս, գազի խնդիրն է, որը կենսական նշնակություն ունի Հայաստանի համար, բայց ի տարբերություն Վրաստանի, Ռուսաստանը Հայաստանին չի պատրաստվում այս հարցում ընդառաջել: Որքան էլ զարմանալի է՝ Հայաստանը նաեւ իշխանությունների սիրելի Արեւմուտքի կողմից ավելի քիչ աջակցություն ստացավ, քան նույն հարեւան Վրաստանը, տարածաշրջանի այլ երկրներ: Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Հայաստանը Եվրոպական միությունից կստանա 92 միլիոն եվրոյի չափով։ Կրկնակի ավելի է Եվրամիությունից Վրաստանի և Ուկրաինայի ստանալիք գումարի չափաբաժինը, Թբիլիսիին՝ 183 միլիոն եվրո, Կիևին՝ 190 միլիոն։ Հայաստանի իշխանության քաղաքականության հետևա՞նքն է, որ Եվրամիությունը Վրաստանին հատկացնում է ավելի մեծ գումար, թե՞ որոշիչ են այլ գործոններ, անշուշտ՝ թե մեկը, թե մյուսը, նախ տեսնում են, որ Հայաստանում որեւէ ռեֆորմ չի իրականացվում, եւ որ ամենակարեւորն է՝ տապալել են կորոնավիրուսի դեմ պայքարը: Այսքանով հանդերձ կարելի է նախանձել հայաստանյան իշխանությունների ինքնավստահության վրա, թե ինչպիսի անլրջությամբ են ընդունում, դիցուք, Վրաստանի մեկնած օգնության ձեռքը:

 Անի Սահակյան

 

դիտվել է 7050 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am