Տարածքային զառանցանքներ ընդդեմ Հայաստանի. Պաշտոնական Երևանը լուռ է

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի անկախության տոնի առիթով հերթական անգամ հոխորտացել է:

Մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բնակելի համալիրի բացման արարողության ժամանակ իր ճառում դարձյալ նշել է իբր վերականգնելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նշելով, որ դրա համար կարևոր գործոնն իր երկրի ռամական հզորությունն է:

Նա ասել է, որ 100 տարի առաջ, երբ Ադրբեջանի առաջին ղեկավարները՝ «համաձայնվեցին Երևանը թողնել հայերին, մեծ սխալ գործեցին», որն երբեք, ըստ Ալիևի՝ «ներելի չէ»: Ավելին` Ալիևը կոչ է արել այսօրվա ադրբեջանցի երիտասարդությանն «ուղղել այդ սխալը»:

Պաշտոնական Երևանն առայժմ չի արձագանքել Ալիևի երեկվա զառանցանքներին: Ըստ ամենայնի, մտադրություն էլ չունեն հակադարձել «կոնստրուկտիվ» Ալիևին, որը պարզվում է, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի մայրաքաղաքի նկատմամբ տարածքային պահանջներ է ներկայացնում:

Հայաստանի արտգործնախարարը մասնավորապես պարբերաբար խոսում է խաղաղ բանակցություններին հավատարիմ մնալու մասին, անթույլատրելի համարելով ուժի դիրքերից խոսելու ադրբեջանական ձգտումները: Բայց որևէ խոսք չկա ուղղված միջազգային հանրությանը, որպեսզի սաստեն Ալիևի հերթական զառանցանքները:

Այսօր Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն է արձագանքել Ալիևին՝ նշելով, որ պատրաստ են խաղաղ ճանապարհով, բանակցության միջոցով հարցի լուծմանը, և փուլային լուծում կարող է լինել մի տարբերակով:

Ալիևը նկատել էր, թե՝ «աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում»:

«Այսինքն, ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև: Մենք պատրաստ ենք: Ես ուզում եմ վստահեցնել, որ արդյունքները մեզ համար պարզ են. այն, ինչ ունեցել եք 1994 թվականին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել: Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ: Կամ ասում եք՝ «մեր հին քաղաք Իրևանը տվել եմ Հայաստանին», դա չի կարելի ներել, դուք հնարավորություն ունեք ձեր «պատմական» անճշտությունները շտկելու, եթե այդպես եք մտածում, բայց դա լինելու է կործանարար Ադրբեջանի համար։ Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Արցախի նախագահը նշեց, որ Արցախը պատրաստ է խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով հարցի տրամաբանական լուծմանը: «Այն հայտարարությունները, որ դու արել ես, թե միայն փուլային տարբերակն է, ասեմ հետևյալը՝ իհարկե փուլային կարելի է լուծել, սակայն մի տարբերակով, առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ՝ մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո արդեն բանակցություններ: Այլ տարբերակ չի լինելու», ասել է Հարությունյանը:

Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների ներկայացումը, այսպես ասած՝ Ալիևի խորամանկ քայլ է՝ նախևառաջ Արցախը «ստանալու» հարցում: Բայց ոչ միայն: Ադրբեջանի նախագահը վաղուց է հիշատակում «Երևանը»՝ որպես «ադրբեջանական տարածք», սա հստակ քաղաքականություն է քարոզչական առումով՝ ցույց տալու սեփական հասարակությանը, որ նա երբեք չի մոռանալու Լեռնային Ղարաբաղը:

Ի դեպ, օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել: Էրդողանը շնորհավորել է ադրբեջանցի ժողովրդին Ռամադան տոնի առիթով, իր հերթին Իլհամ Ալիևը շնորհավորել է Թուրքիայի ժողովրդին և նախագահին տոնի առթիվ, հայտնում էր Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: Նրանք փոխադարձ վստահություն են հայտնել թուրք-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման և հետագա զարգացման գործում: Նշվում է, որ Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև անդրադարձել են տարածաշրջանային խնդիրների։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5316 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am