Նիկոլ Փաշինյանը հասկանո՞ւմ է՝ մեր երկրում գյուղատնտեսությունն ինչ խնդիրների առաջ է կանգնած և ինչպես են այդ խնդիրները կարգավորվելու: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ այցելությանն ու գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով առաջարկներին:
Ըստ Արամ Սարգսյանի՝ այսօր մեզ պետք է խորիմաստ ու լրջագույն ծրագիր՝ գյուղի զարգացման համար. «Գյուղացուն ոչ թե պետք է առաջարկել գյուղատնտեսական վարկեր, այլև անհրաժեշտ են ներդրումներ: Գյուղացուն պետք են նոր տեխնիկաներ և պետք չէ, որպեսզի վարչապետը գնա գյուղ ու գյուղացուն ասի՝ արի տեսնեմ, ծիրանն ինչքան բերք է տալու այս տարի»:
Արամ Սարգսյանի խոսքով՝ Կառավարությանն այսօր նման է շտապօգնության. «60 կամ 90 հազար գյուղացուն տալով գյուղատնտեսական հարցերը չեն լուծվում»:
Հաղորդման մյուս հյուրի՝ տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի դիտարկմամբ՝ վերջին երեսուն տարում մեր գյուղատնտեսությունն ու գյուղացին դարձել են «որբի գլուխ»՝ ով հասնում, սափրում է. «Երբ Նիկոլ Փաշինյանը մի ժամում լուծում գտավ գյուղատնտեսությունը ոտքի կանգնեցնելու ու շատ արագ «լայվով» հայտարարեց դրա մասին, դա շատ լավ է՝ նա ավելացրեց իրենից հիասթափվողների թիվը»:
Վարդան Բոստանջյանի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչ կապ ունի գյուղացու հագուկապը գյուղատնտեսության զարգացման հետ:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը