Նիկոլ Փաշինյանը իրագործում է Կարեն Կարապետյանի ծրագիրը. գույքահարկը կբարձրանա 8-10 անգամ

Ազգային ժողովում քննարկվող գույքահարկի մասին նոր օրենքի համաձայն` գանձման շեմը նվազեցվում է: 2021թ. հունվարի 1-ից սկսած` մինչև 3 մլն դրամ արժեքով անշարժ գույք ունեցողները նույնպես կսկսեն գույքահարկ վճարել, որը վստահաբար ունենալու է բացասական սոցիալական հետևանք:

Բացի այդ, ներկայումս գործող օրենսդրության համաձայն, շենքերը, շինությունների և հողամասերի հարկման ժամանակ, որպես շուկայական արժեք, հիմք են ընդունվում գույքի և հողի կադաստրային արժեքը, որը, որպես կանոն, ավելի ցածր է, քան իրական շուկայական գինը: Գույքահարկի և հողահարկի նոր տարբերակով` անշարժ գույքի կադաստրային արժեքները վերանայվելու են` դրանք մոտեցնելով գույքի շուկայական գնին: Այսինքն` նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո գույքահարկը հաշվարկվելու է շուկայական գնով: Նշվում է, որ նման քայլի գնալու հիմնական նպատակը տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների կայուն աճի ավելացումն է: Գույքահարկի հաշվարկը, ինչպես հայտնի է, կատարվում է հստակ բանաձևով, որտեղ գույքի գոտիականությունը և հիմնական շուկայական արժեքը գույքահարկի չափը որոշող հիմնական գործոններն են: Ըստ այդմ` շուկայական արժեքի հաշվարկի բանաձևում մեկ քառակուսի մետր մակերեսի համար որպես բազային միասնական արժեք ընդունվելու է 700 000 դրամը՝ նախկին 255 000 (քարե շինությունների) և 230 000 (երկաթբետոնե շինությունների) դրամի փոխարեն:

Ըստ գտնվելու վայրի կիրառվող գործակիցների էլ կպայմանավորի գույքահարկի չափը: Գոտիականության գործակիցների մեջ նույնպես կատարվել են որոշակի փոփոխություններ: Մասնագետների կարծիքով` նոր օրենքի ընդունումից հետո Երևանում բնակարանների գույքահարկը կբարձրանա 8-10 անգամ: Եթե նախկին օրենսդրությամբ 3 մլն դրամ կադաստրային արժեքը չգերազանցող գույքի համար հարկ չէր գանձվում, ապա նոր մեթոդաբանությամբ կգանձվի` հաշվի առնելով գտնվելու վայրը: Այսինքն` վերացվում է չհարկվող շեմը, որի արդյունքում մոտ 580. 000 սեփականատերեր, որոնք այժմ գույքահարկ չեն վճարում, սկսելու է գույքահարկ վճարել: Այս քայլը միանշանակ առաջ է բերելու սոցիալական առանձին խմբերի ընդգծված դժգոհությունը: Ճիշտ է` այստեղ կարող են կիրառվել առանձին գործիքներ` անապահով խավերին գույքահարկից ազատելու առումով, բայց ամեն դեպքում սոցիալական ընդվզումն անխուսափելի է:
Ինչ վերաբերում է, այսպես կոչված, դղյակների և ապարանքների գույքահարկին. առանձնատների համար սահմանված է շեմ, եթե առանձնատան արժեքը գերազանցում է 100 մլն դրամը, ապա գույքահարկի դրույքաչափով սահմանվում արժեքի 1 տոկոսը: Այսինքն` 100 մլն դրամ արժեքով տան գույքահարկը կակզմի 1 մլն դրամ, որը համարժեք է Երևանի Կենտրոնի միջին բնակարանի գույքահարկին: Այս տարբերակումն արվել է, այսպես կոչված, ճոխության հարկի փոխարեն: ՀՀ «Գույքահարկն ավելանալու է այն գույքերի համար, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք «դղյակներ», «ապարանքներ» և այլն: Որովհետև եթե նայենք այսօր, թե այդ մեծադղիրդ առանձնատներն ինչ գույքահարկ են վճարում, ըստ էության՝ սիմվոլիկ: Երկար տարիներ Հայաստանում այն բանավեճն է տեղի ունեցել, որ պետք է կիրառել ճոխության հարկ, բայց ճոխության հարկը կիրառվել է այնպես, որ հետո ստիպված ենք եղել վերացնել, որովհետև երբ արդյունքներին ենք նայել, տեսել ենք, որ գումար չի հավաքվում»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկման ժամանակ:

Օրենքը ներկայացնելու ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ նախատեսվում է անշարժ գույքի հարկը հաշվառել շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա, և պատճառաբանեց. «Այս համակարգին անցում կատարելը թույլ կտա ապահովել տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկումը»,- ասաց նախարարը: Թերևս եթե նախարարը խոսում է տեսանելի հարստության մասին, պետք է ենթադրել, որ կա նաև տեսանելի հարստություև: Թե որն է անտեսանելին, հավանաբար խոսակցության առանձին թեմա է: Հատկանշական է, որ գույքահարկի այս մոդելը ներդնելու գաղափարը կար դեռևս նախկին իշխանության օրոք: Սա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի չիրագործած ծրագրերից է, որը ժամանակին մշակվել էր ֆինանսների նախարարությունում: Նախկին նախարար Վարդան Արամյանն ակս մասին ժամանակին խոսել է նաև հրապարակավ: Հեղափոխական Նիկոլ Փաշինյանին ու նրա տնետեսական թիմին այդպես էլ չհաջողվեց սեփական տնտեսական ծրագիրը մշակելը, փոխարենը նրանք հեշտությամբ վերցնում ու կյանքի են կոչում նախկինների դարակներում փոշոտված, ռիսկային և խոցելի ծրագրերը:


Հայկ  Դավթյան

 

դիտվել է 5500 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am