Բաքվում «պահանջել են պատերազմ Ղարաբաղում». Ինչու է Ալիևը ձերբակալում

Մայիսի 26-ին մի խումբ մարդիկ փորձել են «Պահանջում ենք պատերազմ Ղարաբաղում» կարգախոսով ցույց անցկացնել Բաքվում՝ խորհրդարանի շենքի մոտ:

Ինչպես հաղորդում է Turan ադրբեջանական գործակալությունը, ցույցի մասնակիցները խորհրդարանին մեղադրել են երկրի շահերը չպաշտպանելու համար:

«Հայերը Շուշին մայրաքաղաք են հռչակում, իսկ մեր խորհրդարանի 99 պատգամավորները համաձայնություն են տալիս Իրանից կամրջի կառուցմանը… այդ պատճառով մենք բողոքի ցույց ենք անցկացնում»,-ասել է ցույցի մասնակիցներից մեկը:
Այնուհետև, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանական ուժեր, ցրել են բողոքի ցույցը և ձերբակալել են մասնակիցներին: Նրանց թվում է եղել նաև «Մուսավաթ» կուսակցության անդամ Իլգար Մահմուդը:

Մի կողմից թվում է, թե ադրբեջանցի ցուցարարների պահանջում են առանձնապես ոչ արտառոց բան. Պաշտոնական Բաքուն էլ պարբերաբար չի բացառել պատերազմով «օկուպացված տարածքների վերադարձ»: Սա պաշտոնական Բաքվի քաղաքականությունն է, որի համար տարիներ շարունակ քարոզչություն է իրականացվել:

Նախ, իշխանավորները ցրել են ցույցը՝ ունենալով որոշակի վախեր՝ ներքաղաքական առումով: Յուրաքանչյուր հարցով բողոքի ցույցերը Ադրբեջանում իշխանության համար լուրջ անհանգստության պատճառ է:

Սակայն, մյուս կողմից իրավապահների նման պահվածքով, պատերազմ պահանջողներին ձերբակալելով Ալիևը ցույց է տալու, իր երկիրն էլ խաղաղ բանակցությունների կողմնակից է ու իսկ ինքը՝ «կառուցողական» իշխանություն է:

Իրականում, լինելով պատերազմի կողմնակից, ռազմատենչ քաղաքականություն իրականացնող թիվ մեկ պատասխանատու Ալիևը խորամանկորեն ցույց է տալիս իր «կառուցողականությունը»:

Ներքաղաքական կյանքում ընդդիմադիրների ցանկացած հավաք ցանկացած պահանջով Ալիևը մշտապես ոչնչացնելու է, նույնիսկ «Ղարաբաղ պահանջողներին»: Հարցն այն է, որ նույնիսկ քաղաքական վախերով՝ Ալիևը խորամանկորեն ցույց է տալիս «խաղաղ բանակցողի» իր կերպարը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4181 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am