Իշխանության վախճանի ուրվականը. Փաշինյանի ցայտնոտային քայլը

Սահմանադրական դատարանի հարցը, մասնավորապես, նախագահ Հրայր Թովմասյանը մնացել են իշխանության կոկորդում: Մոտ երկու տարվա տքնաջան դեգերումներից հետո էլ իշխանություններին չի հաջողվում ազատվել Թովմասյանից, ձեւավորել Նիկոլ Փաշինյանի երազանքների դատարանը, որտեղ կդակվեն իշխանության կեղտոտ գործերը: ՍԴ նախագահի եւ մյուս անդամների դեմ իշխանությունների հատորյակներով կոմպրոմատները նույնքան բովանդակազուրկ դուրս եկան, որքան իշխանության բնույթն է: Այս օրերին էլ իշխանությունը չի մոռացել ՍԴ խնդիրը եւ երկորւմ ծայրահեղ սրված սոցիալական եւ առողջապահական հարցերով զբաղվելու փոխարեն նորից հիշել են , որ կոկորդում մնացած ոսկոր ունեն: Խորհրդարանի ընդունմանն են ներկայացրել հանրաքվեն չեղարկելու հնարավորության նախագիծը, որպեսզի ԱԺ-ն ցանկացած պահի չեղարկի Հանրապետության նախագահի կողմից ստորագրված հանրաքվեի հրամանագիրը: Գործող Սահմանադրությունը չի տալիս նման հնարավորությունը, հրամանագիրը ստորագրվելուց հետո այն ի կատար պետք է ածվի, բայց քանի որ իշխանությունները հասկանում են, որ տանուլ են տալու նաեւ հանրաքվեում եւ որեւէ մեկին ՍԴ-ն իր նախագահով չեն խանգարում, այնպես չէ, որ երկրում ներդրումների բացակայությունը, տնտեսության գահավիժումը եւ նույնիսկ կորոնավիրուսի մոլեգնումը Հրայր Թովմասյանի պատճառով է, ապա որոշել են իրենց փրկել այդ խայտառակությունից: Քանզի, եթե հանրաքվեն տապալվի, դա կլինի Նիկոլ Փաշինյանի իշխանության վախճանը: Ալեն Սիմոնյանը ի պատասխան ընդդիմադիրների ելույթների ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե իրենք վստահության այնպիսի բազա ունեն, որ ժամը մեկ կարող են հանրաքվե անցկացնել: Իյա իրո՞ք, եթե այդքան վստահ եք, ինչու եք հրաժարվում հարցը ամենաժողովրդավարական ճանապարհով լուծելու, ընդամենը երկու ամիս առաջ, երբ հանրաքվեի վերաբերյալ կրկին հակասահմանադրական որոշում էիք ընդունում՝ այն չուղարկելով ՍԴ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի դատին, ԱԺ ամբիոնը դղրդացնում էիք ձեր ելույթներով, թե ժողովրդի կամքը վերին ատյանի ճշմարտությունն է, Ձայն բազմաց, ձայն Աստծո…
Հայաստանը Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ դառնալու ժամանակաշրջանում ոչ կործանվել է, ոչ էլ մեծ աղետ է պատուհասել մեր երկրին, ավելին հենց այդ շրջանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը եւ իշխանության եկաք դուք, եթե սա համարում եք մեծ աղետ եւ ուզում օր առաջ լուծել հարցը, դա ուրիշ բան, բայց ինչն է խանգարում մեկ տարի անց անցկացնել հանրաքվե եւ ամրագրել ժողովրդի կամքը:
Իշխանականները խորհրդարանում քննարկումներ ժամանակ այսպիսի հարցադրումներին ի պատասխան զրո փաստարկներ ներկայացրեցին: Դեռ մի բան էլ Վահագն Հհովակիմյանը չխոստովանեց, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքոյի հասցեին անթաքույց մեղադրանքներ է հնչեցրել՝ Սերժ Սարգսյանի կողմից կաշառված լինելու վերաբերյալ: Հովակիմյանն ասաց, թե իր հայտարարությունը յուրաքանչյուրն իր ընկալումներով է մեկնաբանում, բայց այդպես էլ չպնդեց նրան մեղադրում էր, թե ոչ, եթե ոչ, ապա թող այդ մասին գոնե հայտարարի: Հանրաքվեի Ոչ-ի շտաբի նախաձեռնող խմբի անդամ Ռուբեն Մելիքյանը նախագիծը հակասահմանադրականէ և հակադեմոկրատական որակեց:
«Հակասահմանադրական է, քանի որ Ազգային ժողովն ինքն իրեն վերապահում է լրացուցիչ լիազորություն՝ չեղարկելու հանրաքվեն, մինչդեռ ԱԺ լիազորությունները սահմանվում են բացառապես սահմանադրությամբ։ Արդեն հասկացաք՝ նման լիազորության անգամ նշույլներ Սահմանադրությամբ բացակայում են։ Հակադեմոկրատական է, քանի որ անմիջական ժողովրդավարության թիվ 1 ինստիտուտը վերածում է իշխող ուժի քմահաճույքին ու շահերին ենթակա «հովհարային» մի գործիքի։ Պարզ ասած՝ կարող են հանրաքվե նշանակել ու հենց զգան պարտվում են (ինչպես որ հիմա է)՝ որոշ «տեխնիկական» քայլերի արդյունքում չեղարկեն այն։ «Վառեն-մարեն, վառեն-մարեն», ինչպես հայտնի ֆիլմում ասում է Գալյա Նովենցի կերտած կերպարը։ Դա հակադեմոկրատական «դաղալություն» է»։ Նկատենք, որ խորհրդարանական ընդդիմությունը դեմ էր հակասահմանադրական այդ նախագծին, բայց դեմ ըլլալով կլռեն, թե նախագիծը կբողոքարկեն ՍԴ-ում, իրենք ունեն այդ իրավունքը, եւ առաջիկա զարգացումներն ըստ էության լակմուսի թուղթ են լինելու նաեւ ընդդիմության համար:

Անի Սահակյան

դիտվել է 10020 անգամ
Լրահոս
Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Լիբանանի հարցն առանձնացված է Իրանի հարցից, քանի որ Լիբանանն ինքնիշխան պետություն է․ Ռուբիո Բացի թրքամետ քաղաքականություն վարելը, նաև վարքագծով են թրքաբարո, «ոհմակով» հարձակվում են. Ավագանու անդամը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին Բրյուսելն ու Անկարան ընդլայնում են ենթակառուցվածքային համագործակցությունը՝ Հարավային Կովկաս դուրս գալով. Մարտա Կոս Իրանը բարեկամության ձեռք է մեկնում Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային. Փեզեշքիան Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը Իրանը և Օմանը կուսումնասիրեն Հորմուզի նեղուցով անցման վճարները 10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքը․ Արթուր Միքայելյան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը․ կան վիրшվորներ Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան Վերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքում Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին Ձեռի բագաժո՞վ ա տարել․ ֆեյսբուքյան օգտատերեը ծաղրում են 7-8 ծիրանի «խորհրդանշական մուտքը» Եվրոպա Հարգելի՛ ՔՊ-ականններ, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում Իրանի նախագահը ժամանել է Պակիստան ՀՀ իշխանությունները մտածում են հանկարծ այնպիսի բան չանեն, որ Բաքվին դուր չգա, կամ խանգարի նրանց գործողություններին․ փորձագետ Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել Ծեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է Գարեգին Բ–ն նոր նշանակումներ է արել Մայր Աթոռում Ո՞վ կղեկավարի ձևավորվող նոր խորհրդարանը. Ազատություն Իրանը համաձայնել է միջnւկային օբյեկտների ստուգումներին գալիք տարիների համար. Թրամփ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող ԱԷԿ-ը դադարեցրել է աշխատանքը անոմալ շոգի պատճառով․ ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am