Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունը կօգնի՞ նրա ազգականին՝ վերականգնվել աշխատանքում

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի քրոջ դստեր՝ Գայանե Շալունցի, գործը նոր ընթացք է ստանում՝ այն Վարչական դատարանում դատաքննության փուլ է մտել: Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Գայանե Շալունցի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Հայրապետյանը, իրենք հայցով խնդրում են անվավեր ճանաչել աշխատանքից ազատմանը հանգեցրած վարչական ակտը և Գ. Շալունցին վերականգնել աշխատանքում: Ըստ հայցվոր կողմի, ոչ իրավաչափ է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետի պաշտոնից Գ.Շալունցի ազատումը և արձանագրված ենթադրյալ խախտումներին անհամաչափ՝ կիրառված ամենախիստ կարգապահական տույժը՝ աշխատանքից ազատումը, դասային աստիճանից զրկումը: Գայանե Շալունցը պնդում է, որ աշխատանքից ազատման հիմքում ու հետևում կանգնած է եղել իր քեռին՝ Սուրիկ Խաչատրյանը, ով լարված հարաբերություններ է ունեցել Գ. Շալունցի հետ: Գործը Վարչական դատարանում քննվում է դատավոր Հրաչյա Այվազյանի նախագահությամբ, նույն այն դատավորի նախագահությամբ, ով սկզբնապես մերժել էր հայցվոր կողմի միջնորդությունը բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և հայցը վարույթ ընդունելու մասին: Մինչ այդ՝ 2016թ., Վարչական վերաքննիչ դատարանը որոշմամբ կարճել էր գործի վարույթը, նշելով, որ Քաղծառայության խորհրդի որոշումը ենթակա չէ բողոքարկման, վիճարկման հայցի շրջանակներում, քանի որ այն չի հանդիսանում վարչական ակտ: Կողմն էլ հիմք ընդունելով բացառապես Վերաքննիչ վարչական դատարանի պատճառաբանությունը, 2016թ. նորից հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ վիճարկելով ոչ թե Քաղծառայության խորհրդի որոշումն, այլ աշխատանքից ազատման հրամանը: Հայցը վերադարձվել էր, իսկ Վերաքննիչ վարչական դատարանը գտել էր, որ կողմի պատճառաբանությունը ճիշտ է, հարգելի է համարել բացթողնված ժամկետը և գործն ուղարկել հետ՝ Վարչական դատարան: Վարչական դատարանի օրերս տեղի ունեցած նիստին հայցվոր կողմը ներկայացրել է հայցի համապատասխան իրավական, փաստական հիմքերը: Հայցվոր կողմը՝ աշխատանքից ազատման հանգամանքները ուսումնասիրելով, գտել է, որ կենսաթոշակառուին ավել գումար վճարելու ենթադրյալ խախտման հիմքում իրականում կեղծ տվյալ է դրվել՝ կենսաթոշակառուն մահացել է ոչ թե 2014թ., այլ 2012թ., այսինքն՝ գործում է վաղեմության ժամկետն անցնելու ինստիտուտը, ըստ որի կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից, ուստի անձը չէր կարող ենթարկվել պատասխանատվության: Հայցվոր կողմը դատարան է ներկայացրել ապացույցն առ այն, որ որպես աշխատանքից ազատելու հիմք նշվել է իրականությանը չհամապատասխանող տվյալ, այսինքն՝ կեղծ տվյալ, ինչն ըստ պատասխանողի, վրիպակ է: Այդ խախտման մասով պատասխանող կողմի՝ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության և Քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացուցիչներն որևէ դիրքորոշում, փաստարկ չեն նշել, իսկ հայցվոր կողմի հարցին, թե արդյոք այդ փաստական հանգամանքների պայմաններում կրկին պնդո՞ւմ են, որ խախտումն առկա է, նրանք ձեռնպահ են մնացել պատասխանելուց: Ըստ Զարուհի Հայրապետյանի, երկրորդ ենթադյալ խախտումը նույնպես իրավաչափ չէ: Այսպես , 2014թ. օգոստոսի 25-ին Գայանե Շալունցին տրվել է հետևյալ հանձնարարականը. «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ավել վճարված գումարները վերականգնելու ուղղությամբ», ընդ որում ավել վճարված գումարները պետք է վերականգնվեին մեղավոր անձից: Մինչ այդ՝ 2014թ. օգոստոսի 21-ին տրվել էր հանձնարարական, որպեսզի Գայանե Շալունցը միջոց ձեռնարկի ավել գումարները վերականգնելու ուղղությամբ: Գայանե Շալունցը՝ ձեռնարկելով միջոցներ կից գրությամբ պատասխանել է, որ մի մասը վերականգնել է, մի մասով էլ խնդրել է ժամանակացույց սահմանել այդ գումարները վերականգնելու համար, կցել է համապատասխան անդորրագրերը ու խախտումը կատարած աշխատակիցների բացատրությունները, որոնցում նրանք ընդունում են, որ թերացել են ու ժամանակ խնդրում պետբյուջե այդ գումարների հետգանձում իրականացնելու համար: Սակայն լիազոր մարմինը խնդրանքը չի ընդունել, տվել է հիշյալ օգոստոսի 25-ի հանձնարարականը, իսկ ապրիլի 28-ին հապշտապ դիմում ներկայացրել Քաղծառայության խորհուրդ՝ Գ.Շալունցին պատասխանատվության ենթարկելու համար: Զարուհի Հայրապետյանը նշեց, որ թեև ուղղակի նշված չէ, թե ով է մեղավոր անձը, ով պետք է վերականգնի գումարները, սակայն ինքը ենթատեքստից հասկանում է, որ ի նկատի են ունենում Գայանե Շալունցին: Քննադատության չի դիմանում նաև «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ» ձևակերպումը, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգը մեկն է՝ եթե ավել վճարված գումարը գերազանցում է կենսաթոշակառուի ստանալիք ամենամսյա գումարի կրկնապատիկը, ապա այդ դեպքում լիազոր մարմինը՝ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը, պետք է հայց ներկայացնի դատարան ու հայցի շրջանակներում այդ կենսաթոշակառուից հետ գանձի այդ գումարները: «Եթե որևէ միջոց պիտի ձեռնարկվեր էլ, նախարարությունը պետք է հայցեր ներկայացներ ընդդեմ թոշակառուի, այլ ոչ թե Գայանե Շալունցն անձամբ իր գրպանից պետք է վճարում աներ»,- նկատեց փաստաբանը՝ գտնելով, որ նշված հանձնարարականը, որով աշխատանքից ազատել են Գայանե Շալունցին, իրավաչափ չէ և օրենսդրությունից չի բխում: Նման պայմաններում Գայանե Շալունցին չէին կարող ենթարկել պատասխանատվության, ընդ որում՝ անհամաչափ՝ ամենախիստ կարգապահական պատասխանատվության՝ աշխատանքից ազատում, դասային աստիճանից զրկում: Փաստաբանը նշեց նաև, որ այս պահին բոլոր ավել վճարված գումարները վերականգնվել են կենսաթոշակառուների կողմից:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am