Դավիթ Լոքյանը դեռ կմտածի
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կլինի աևդյոք առաջիկա կառավարությունում : «Չեմ կարող ասել», - լրագրողներին ասաց նախարարը,և հավելեց,որ դեռ կմտածի: Այդուհանդերձ նա խոսեց առաջիկա խնդիրների,անելիքների մասին :Տարածքային կառավարման և զարգացման նախարարության գերակա խնդիրը տարածքներում ՀՆԱ-ի աճի ապահովումն ու աշխատատեղերի ստեղծումն է, ասաց նախարար Դավիթ Լոքյանը։ «Կառավարությանն ենք ներկայացրել ռազմավարություն, թե ինչպես է լինելու մարզերի զարգացումն առաջիկա տասը տարիների համար։ Մենք այլևս պատահական լուծումներ չենք տալու այս կամ այն տարածքում ջրագիծ կամ մեկ այլ հարց կարգավորելու խնդրին:Համայնքային ծառայողի մասին օրենքի առկայությունը շատ կարևոր է: Շատ համայնքներում տեսնում ենք անկատար ծառայություններ, որի պատճառը մարդկային կապիտալի բացակայությունն է», - ասաց նախարարը։ Համայնքների խոշորացման ծրագրին՝ Դավիթ Լոքյանն ընդգծեց, որ նախատեսվում է ևս 32 խոշորացված համայնքի ձևավորում։ Դրանք տեղի կունենան ՀՀ 8 մարզերում. նախատեսվում է միավորել 384 համայնք։ «Խոշորացված համայնքները կառավարման արդյունավետ ձև են և համայնքներում բերել են լուրջ, արդյունավետ կառավարման։ Մեր երկրի փորձը ԵՄ-ում համարվել է լավագույններից մեկը», - ասաց Դ. Լոքյանը։
