Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԵՄ պատվիրակությանը

Այսօր, մայիսի 6-ին,  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն և շնորհավորել պատվիրակության աշխատակիցներին Եվրոպայի օրվա կապակցությամբ: Այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Զրուցակիցները քննարկել են ԵՄ-Հայաստան հարաբերությունների ու համագործակցության շրջանակը: Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը կազդարարվի ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպված դասական երաժշտության համերգով՝ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Հայաստանի երեխաներ» երգչախմբի և  ՀՀ մարզերի գեղարվեստի դպրոցների սաների մասնակցությամբ : Ս.թ. մայիսի 6-ին, ժամը 17.00-ին Երևանի Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա #Եվրոպանհանունխաղաղության խորագիրը կրող համերգը: Լրատվամիջոցների ներկայացուցիչներին  հրավիրում ենք համերգը լուսաբանելու: Պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ Եվրոպայի օրվա և համերգի վերաբերյալ ճեպազրույցի համար ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք ներկայանալ  Ա. Խաչատրյան համերգասրահ մայիսի 6-ին ժամը 16:45-ին: Համերգին ընդառաջ սաները ստեղծել են թեմատիկ գեղանկարներ՝ պատկերելով ԵՄ անդամ պետությունների մայրաքաղաքները, բնապատկեր նկարներ կամ ամենն, ինչ իրենք ասոցացնում են Եվրոպայի և խաղաղության հետ: ԵՄ պատվիրակության աշխատակիցներից, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ներկայացուցիչներից և Հայաստանի արվեստի ոլորտի փորձագետներից կազմված ոչ-պաշտոնական ժյուրիի կողմից ընտրվել են Հայաստանի 98 գեղարվեստի դպրոցների կողմից ներկայացված աշխատանքներից լավագույնները: Համերգի ողջ ընթացքում ընտրված աշխատանքները հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվեն էկրանից, ինչպես նաև կցուցադրվեն Ա. Խաչատրյանի անվան համերգասրահի նախասրահում: Ընտրված գեղանկարների հեղինակ սաները հրավիրվել են համերգին, որի ժամանակ՝ Եվրոպական միության կողմից նրանց կհանձնվեն անվանական վկայականներ և խորհրդանշական նվերներ: Համերգի հրավիրյալների ցանկում են նաև Երևանի մի շարք երաժշտական դպրոցների սաներ: ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐ Ամեն տարի մայիսի 9-ին՝ Եվրոպայի օրը նշում են Եվրոպայի համերաշխության և միասնության տոնը: Այդ օրը նշանավորում է Շումանի պատմական հռչակագրի  տարեդարձը: 1950 թվականին Փարիզի իր  ելույթով այն ժամանակ գործող Ֆրանսիայի ԱԳ նախարար Ռոբերտ Շումանն  առաջ քաշեց Եվրոպայում քաղաքական համագործակցության նոր ձևաչափի մասին իր գաղափարը, որը անհավանական պետք է դարձներ պատերազմները Եվրոպական ազգերի միջեւ:   Շումանի տեսլականն էր՝ ստեղծել ածխի և պողպատի արտադրությունը միավորող և կառավարող եվրոպական մի կառույց:  Նմանօրինակ մարմին ստեղծելու մասին Համաձայնագիրը  ստորագրվեց մեկ տարի անց: Համարվում է, որ  Շումանի առաջարկով սկիզբ է դրվել այն կառույցի, որն այսօր հադիսանում է  Եվրոպական միությունը:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am