Նոր ապտակ Մոսկվայից

Հայաստանի հետ հարաբերությունները մենք գնահատում ենք որպես դաշնակցային, տեսակոնֆերանսի ձևաչափով ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Եվ սա վերաբերում է հարաբերություններին ՀԱՊԿ շրջանակներում և մեր երկկողմ հարաբերություններին: Ռազմական համագործակցությունը շատ, շատ սերտ է», - ասել է Լավրովը:

«Դուք գիտեք, որ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, որն նպաստում է տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովմանը: Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, ռազմատեխնիկական օգնությանը, որը մենք տրամադրում ենք Հայաստանի Հանրապետությանը, այստեղ մենք նույնպես հաստատել ենք սերտ և կառուցողական աշխատանք: Այս աշխատանքը մշտական, ամենօրյա և մասնագիտական է: Այնպես որ, այստեղ ոչ մի խնդիր չի ծագում», - ասել է նա:

Ռուսական կողմից արձանագրային ձևով արված այս հայտարարությունն ընդամենը ստանդարտ հայտարարություն է: Խորքային առումով՝ բացի ռուսական ռազմաբազայի ներկայությամբ պարտավորությունները, Հայաստանի հետ հարաբերությունները՝ որպես դաշնակցային, հնարավոր չէ գնահատել:

Եվ դեռ հարց է, եթե Հայաստանում չլիներ ռուսական ռազմաբազա՝ ինչ մնացած կլիներ հայ-ռուսական հարաբերություններից:

Իսկ որ հայ-ռուսական հարաբերություններում քաղաքական-տնտեսական առումով հետընթաց է ու նկատելի սառնություն, արդեն բոլորի համար ակնհայտ է:

Վերջին շաբաթներին՝ Հայաստանի իշխանությունը ռուսական գազի գնի փոփոխության հարց բարձրացրեց, ի վերջո այդ դժգոհություններին պատասխանեց անձամբ Պուտինը բավական կոշտ ու հստակ՝ մերժելով Փաշինյանի ու Լուկաշենկոյի գնահատականները:
Եվ երեկ ռուսական և վրացական աղբյուրներից տարածվեց բավական ուշագրավ մի տեղեկություն: Պաշտոնական Թբիլիսին հայտարարեց, որ թարմացրել է ռուսական «Գազպրոմի» հետ համաձայնագիրը` առավել շահավետ պայմաններով:

Մասնավորապես, ըստ Էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավայի, ռուսական կողմը համաձայնել է գինը իջեցնել մոտ 15 տոկոսով: «Հաշվի առնելով ոլորտում աճող մրցակցությունը, ինչպես նաև միջազգային շուկայում նավթամթերքի գնանկումը՝ մենք վերանայեցինք գործող պայմանագիրը», - ըստ վրացական լրատվամիջոցների, ասել է Տուրնավան:

Հստակ թվեր նախարարը չի նշել` պնդելով, թե դա կոմերցիոն գաղտնիք է, սակայն հավաստիացրել է, որ գազը կէժանանա մոտ 15 տոկոսով:

Նկատենք, որ Վրաստանը տարիներ շարունակ` 2006-2019 թվականներին, հրաժարվում էր ռուսական գազից` նախընտրելով վառելիքը գնել Ադրբեջանից:

Այժմ, երբ Հայաստանն ու Բելառուսը, որոնք Ռուսաստանի ռազմավարական գործընկերներն են, բարձրաձայնեցին գազի գնի բարձր լինելու մասին և հիմնավորեցին իրենց դժգոհությունը համավարակով ստեղծված իրավիճակով՝ ռուսական կողմը փաստորեն Վրաստանի հետ հարաբերությունները 2008թ. հնգօրյա ռուս-վրացական պատերազմից հետո խզած լինելով այսօր արդեն գազային գործարք է կնքում: Եվ հատկանշական է, որ Թբիլիսին դա համարում է շահավետ գործարք:

Ահա այն ամենը ինչ պետք է իմանալ դաշնակցային և սովորական գործընկերային հարաբերությունների մասին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10153 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am