Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, օպերատիվ տվյալներ են ձեռք բերել և պարզել մայիսի 24-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 79 շենքի հետնամասում կրակոցներ արձակողի վերաբերյալ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ տեղեկությունների, կրակոցներն արձակել է Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի բնակիչ, 58-ամյա Արմեն Բալոյանը՝ իրեն պատկանող 12մմ տրամաչափի «Վինչեստեր» տիպի որսորդական ողորկափող հրացանով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները Ա. Բալոյանի կնոջ մոտից հայտնաբերել են հանցագործության հրացանը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Բալոյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Մայիսի 24-ին, կրակոցներ էին հնչել Լոռու մարզում։ Ժամը 23։55-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ էր ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 77/2 հասցեի մոտ կրակոցներ են հնչում։
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը