Նիկոլ Փաշինյանի քավորը վկա. կամ քավոր ունեմ, աշխարհը չունի

Հայաստանի բոլոր համայնքներում, որտեղ 4 հազարից ավելի ընտրող կա, ՏԻՄ ընտրությունները այսուհետ կանցկացվեն համամասնական ընտրակարգով: Իշխանությունն է նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել գործընկեր խորհրդարանական մյուս խմբակցությունների հետ համատեղ: Այս փոփոխության մասին մամուլում մի քանի ամիս է տեղեկություններ են շրջանառվում ու ներկայացվում դրանց խորքային եւ իրական պատճառները: Իրենք իշխանականները հերթական լոլոները կարդացին ԱԺ ամբիոնից

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն անգամ հայտարարեց, թե իբր առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են սահմանադրական փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտել 2018 թվականին, բայց Սահմանադրությունն այդպիսի իմպերատիվ պահանջ չի դնում: Այդ պահանջը վերաբերում է միայն Երեւան քաղաքին, Գյումրուն եւ Վանաձորին:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը հարակից զեկույցում ասաց. «Համայնքներում ընտրությունը պետք է դարձնենք քաղաքական, որ մարդիկ կարողանան քաղաքական պատասխանատվություն կրեն, եւ մենք անձնական պատասխանատվությունից գանք քաղաքական պատասխանատվության դաշտ»:

Բայց իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը տեսնում է իշխանության օրեցօր գահավիժող վարկանիշը, միակ մարդը, ում ժողովուրդը քիչ թե շատ ընդունում է, ավելի ճիշտ միակ, ով դեռեւս կարողանում է ֆռռացնել Հայաստանի հպարտ քաղաքացիներին, ինքն է, եւ ուրեմն պետք է օր առաջ Հայաստանի խոշոր համայնքներում իր վարկանիշի շնորհիվ գրավել ՏԻՄ-երը, միայն այդ ճանապարհով է հնարավոր լինելու պահել իշխանությունը: Որովհետեւ կյանքը ցույց տվեց, որ իշխանությունում Նիկոլ Փաշինյանից բացի չկա երկրորդը, ով կարող է արժանանալ ժողովրդի վստահությանը: Հեղափոխությունից հետո Կապանի, Աբովյանի քաղաքապետերի ընտրությունները ասվածի վկայությունն են: Նիկոլ Փաշինյանը Աբովյանում նույնիսկ քայլերթ իրականացրեց, վարչական ռեսուրսը կիրառվեց, բայց ապարդյուն: Մամուլը ամիսներ շարունակ գրում է, որ այս նկատառումով է հետաձգվում նաեւ Իջեւան քաղաքի ընտրությունները, որտեղ մոտ մեկ տարի է քաղաքապետի պաշտոնակատար է նշանակված Նիկոլ Փաշինյանի քավորը՝ Հայկ Ղալումյանը: Անշուշտ, մեր սիրելի վարչապետը միգուցե կհայտարարի, որ ինքը շարունակում է դեմ լինել պետական համակարգը խնամի-ծանոթ-բարեկամ նշանակումներով կառավարելու սկզբունքին, եւ այդ մասին հայտարարում էր ընդդիմադիր կարգավիճակում, եւ որ այսօր իշխանական ԽԾԲ-ները իրականում պրոֆեսիոնալներ են, իրենց գործի գիտակներ ու հո կրակը չեն ընկել, որ ինչ որ մեկի բարեկամն են, աներձագն ու քավորը, բայց իրականությունն այն է, որ Իջեւանում արդեն մոտ մեկ տարի է ընտրությունները հետաձգվում են, որովհետեւ հասկանում են, որ կրկնվելու է Կապանի ու Աբովյանի տխուր օրինակը: Կարելի է ասել, որ այս նպատակից ելնելով իշխանությունը փոխեց օրենքը:

Անի Սահակյան

դիտվել է 3268 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am