Պուտինի մերժումը Նիկոլ Փաշինյանին. սապոգի հարվածը դուխով իշխանությանը

 Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան հայտարարել է, որ «Գազպրոմ» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա ռուսական գազի գինը վրացական կողմի համար կնվազի մոտ 15%-ով:

«Հաշվի առնելով մրցակցությունը և այն, որ աշխարհում անկում են ապրում նավթամթերքի գները, այժմյան վերանայումը, որը կատարվում է «Գազպրոմի» հետ գործող պայմանագրում, ծառայում է գնի նվազեցմանը: Հաշվի առնելով կոմերցիոն գաղտնիքները՝ ես հստակ թիվ չեմ նշի, բայց կասեմ, որ գինը կնվազի մոտավորապես 15%-ով: Այսօր այդ շուկան մրցունակ է, և կոմերցիոն մասում գները նվազեցնում է նաև SOCAR-ը, իսկ «Գազպրոմը» հետևում է այդ միտմանը: Անհրաժեշտության դեպքում կողմերի հետ կքննարկենք գների ավելի շատ նվազեցման հարցը, ինչը կախված կլինի շուկայի կոնյունկտուրայից»,- ասել է նախարարը և հավելել, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի գինն ավելի իջեցնել, ամեն ինչ կախված է շուկայից։

2019 թվականին Վրաստանը հայտնել էր «Գազպրոմից» քիչ ծավալով գազ գնելու մասին։ Վրաստանն անցյալ տարի 160 խորանարդ մետր գազ է գնել, ինչը կազմել է ներմուծման ընդհանուր ծավալի մոտ 5%-ը։ Մինչ այդ` 2006 թվականից սկսած, Վրաստանը Ռուսաստանից գազ չէր գնում։ Սա բավականին հետաքրքիր տարածաշրջանային մեսիջ է, որն ուղղակիորեն առնչվում է Հայաստանին: Վրաստանի համար գազի գնի նվազեցմամբ` Մոսկվան ըստ էության ստորացնում է ռազմավարական գործընկեր Հայաստանին. բանն այն է, որ հայկական կողմը տևական ժամանակ բանակցում է Ռուսաստանի հետ` գազի գնի նվազեցման շուրջ, սակայն դրական արդյունքներ առայժմ չկան: Ավելին` այս ընթացքում արվել են տեղակատվական արտահոսքեր այն մասին, որ հնարավոր է անգամ, որ ռուսական կողմը բարձրացնի Հայաստանին մատակարարվող գազի գինը:
Ինչպես հայտնի է, մոտ երեք ամիս առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ում գազի միասնական սակագին սահմանելու խնդիր է բարձրացրել: Այս հարցում նրա հետ համակարծիք էր նաև Բելառուսի նախագահ Լուկաշենկոն:
Ընդամենը մի քանի օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԵԱՏՄ առաջնորդների առցանց գագաթնաժողովում հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միության երկրներում գազի գնի միասնական բանաձևի ձևավորման համար ինտեգրման ավելի խոր մակարդակ է պետք, որին անդամ երկրները դեռ չեն հասել։ Միասնական գազի գնի դիմաց Պուտինն առաջարկել էր անցնել միասնական բյուջեի: Նրա խոսքով՝ միասնական սակագինը կարող է իրականություն դառնալ միասնական բյուջե և հարկման միասնական համակարգ ունեցող շուկայում։
«ԵԱՏՄ-ն դեռ չի հասել ինտեգրման այդքան խոր մակարդակի։ Մենք բոլորս լավ գիտենք դա։ Իսկ մինչ այդ գները պետք է ձևավորվեն շուկայական իրավիճակի հիման վրա` հաշվի առնելով ծախսերը, մատակարարների ներդրումները, ինչպես նաև ապահովելով արդյունահանման մեջ ներդրված կապիտալից ստացվող շահույթի հիմնավորված նորմը»,-նշել էր Պուտինը և ավելացրել` եթե Հայաստանի ու Բելառուսի դիրքորոշումները գազի գնի շուրջ անփոփոխ մնան, ապա տրամաբանական կլինի գազի վերաբերյալ կետն ընդհանրապես հանել ռազմավարության նախագծից:
Փաստացի` Պուտինը մերժեց Փաշինյանի և Լուկաշենկոյի առաջարկը: Մերժումն այս դեպքում նույնիսկ մեղմ բնորոշում է: Եվ ահա ռազմավարական գործընկերներին նման սպառնալից ձևով մերժելուց անմիջապես հետո հայտնի է դառնում, որ Վրաստանի համար ռուսական գազի գինը 15 տոկոսով իջնում է: Ընդ որում, թավշյա հեղափոխությունից հետո գազի գինը մեր երկրի համար մեկ անգամ արդեն բարձրացվել է: 2019թ. հունվարի 1-ից ռուսական գազի գինն աճել է. հազար խորանարդ մետրի դիմաց նախկին 150 դոլարի փոխարեն` այժմ վճարում են 165 դոլար: Իհարկե, մատակարար ընկերության ծախսերի կրճատման հաշվին բնակչության համար սակագինը մնացել է նույնը, բայց ամեն դեպքում, փաստ է, որ միջպետական գինը բարձրացել է: Սա հայ-ռուսական միջպետական հարաբերությունների ներկա փուլի շատ կոնկրետ արտացոլումն է: Սա Նիկոլ Փաշինյանի վարած դուխով քաղաքականության հետադարձ պատասխանն է` ռուսական սապոգի ծանր հարվածի տեսքով:


 

Հայկ  Դավթյան

 

դիտվել է 11357 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am