Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ
Մայիսի 07-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ «Մայիսի 08-ին և 09-ին կրկին կեսօրից հետո ամպրոպային բնույթի անձրևները կպահպանվեն միայն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի ու Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում, Արցախում և Երևանում մայիսի 08-ին և 09-ին օրվա ընթացքում հիմնականում կգերակշռի արևային եղանակ, միայն ուշ երեկոյան նշված գոտիների առանձին հատվածներում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ: Օդի ջերմաստիճանը մայիսի 08-09-ին հանրապետության բոլոր մարզերում կբարձրանա 3-4 աստիճանով», - նշել է նա։
