Արթիկի քաղաքապետի տեղակալ «Շակալը» ժուչոկ է դրել մանկապարտեզի տնօրենի սենյակում

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հետընտրական կրքերը չեն հանգստանում: Սկանդալային իրավիճակների մեջ են հայտնվել մանկապարտեզների որոշ տնօրեններ: Ապրիլի 25-ին Արթիկի թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Աջամօղլյանի աշխատասենյակից հայտնաբերվել է գաղտնալսող սարք: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց մանկապարտեզի տնօրենը: «Բացեցինք սարքը, տեսանք, որ մեջը «Վիվասելի» քարտ կա, կարմիր լույսը միացված: Մենք քարտը հանեցինք, դրեցինք հեռախոսի մեջ, ստացանք զանգեր: Ես գիտեմ ում քարտն է, ինչ նպատակով է դրվել, բայց անուններ չեմ կարող տալ, քանի որ քրեական գործ կա»,- armtimes.com-ի հետ զրույցում մանրամասնեց Աջամօղլյանը: Մանկապարտեզի տնօրենն ասել է, որ այս ամենը կատարվում է այն պատճառով, որ ինքը ՏԻՄ և ԱԺ ընտրությունների ժամանակ սատարել է ՀՀԿ-ի թեկնածու Մուշեղ Պետոյանին: Պետոսյանը ԱԺ և 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ եղել է Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի հակառակորդը, ինչն էլ քաղաքապետին դուր չի եկել: Հասմիկ Աջամօղլյանի խոսքով՝ մինչ ձայնագրող սարքի ի հայտ գալն Արթիկի քաղաքապետարանը 15 օր շարունակ իր կողմից ղեկավարվող կառույցում ստուգումներ է իրականացրել: Ըստ որոշ լուրերի՝«ժուչոկը» տնօրենի աշխատասենյակում տեղադրել է քաղաքապետի տեղակալ Արտակ Հարությունյանը, որը արթիկցիներին հայտնի է «Շակալ» մականվամբ: Այս առթիվ մի քանի հարց ուղղեցինք քաղաքապետ Մխիթար Վարագյանին: – Պարոն Վարագյան, թիվ 4 մանկապարտեզում ձայնալսող սարք է հայտնաբերվել: Ձեզ ինչ-որ բան հայտնի՞ է: – Մենք էդ թեմաներում չկանք: – Տեղեկություններ են շրջանառվում, որ դա Ձեր տեղակալ Արտակ Հարությունյանն է տեղադրել: Այդպե՞ս է: – Ոնց կարա ըդենց բան ըլնի: Փոխքաղաքապետի ինչի՞ն էր պետք: – Թիվ 4 մանկապարտեզի տնօրենի հետ տարաձայնություն ունեցե՞լ եք: – Ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ: Նշենք, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ հայտնաբերված ձայնալսող սարքի դեպքի վերաբերյալ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին մեզ տեղեկացրեց ՀՀ դատախազության լրատվության պատասխանատու Արևիկ Խաչատրյանը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am