Տարոն Մարգարյանն էրեբունցիներին խոստացավ ծառայել հանուն Երեւանի
Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հանդիպեցին Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ: ՀՀԿ քարոզչական թիմը գլխավորում էր Երևանի գործող քաղաքապետ, ավագանու առաջիկա ընտրություներում Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը: Տարոն Մարգարյանն էրեբունցիներին խոստացավ ծառայել հանուն Երեւանի, հանուն երեւանցիների ապագայի: Այնուհետև Տարոն Մարգարյանը տասնյակ նամակներ ստացավ՝ թոշակի, նպաստի, լուսացույցի, կցակառույցի, շենքի շքամուտքը բարեկարգելու հարցերով: Երևանի քաղաքապետը խոստացավ նաև առաջիկա տարիների ընթացքում Երևանը դարձնել զբոսաշրջային կենտրոն` վերակառուցելով Էրեբունի թանգարանը, Կարմիր բլուրը, Շենգավիթ արգելոցը. «Մեր քաղաքն անվտանգ է, համրարավետ է ու մատչելի, և մենք պետք է այս ամենը պահպանենք ու զարգացնենք, քանի որ չպետք է զիջենք ոչ մի զարգացած քաղաքի: Մեր թիմը տիրապետում է բոլոր խնդիրներին, որոնք ունի երևանցին: Ես ձեզնից մեկն եմ և գիտեմ այն առաջնահերթությունները, որոնք ցանկանում է երևանցին: Վստահեցնում եմ՝ ունենք պրոֆեսիոնալ թիմ, որը կարող է ծառայել մեր քաղաքի բնակչությանը»:
