Գագիկ Ծառուկյանի կողմից չի կարող պայմանավորվածություն խախտվել. Մելքումյան
ԱԺ նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների մանդատների հետ կապված սկանդալին, ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից չէր կարող բան խախտվել:«Գագիկ Ծառուկյանի կողմից չի կարող պայմանավորվածություն խախտվել: Որոշակի պայմանավորվածություններ նախընտրական փուլում եղել են: Հիմա պետք է վերաիմաստավորել, վերլուծել, թե որտեղ ինչն է խախտվել, որպեսզի հետագայում սխալներ չկրկնվեն»,- ասաց նա: Հարցին, թե ի՞նչ պայմանվորվածություններ են խախտվել թեկածուների կողմից և արդյոք նրանք խոստացածի չափով ձայներ չեն ապահովել, Մելքումյանն արձագանքեց. «Այո»:
