Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նորընտիր Ազգային ժողովի 105 պատգամավորներին հանձնեց իրենց մանդատները: Մայիսի 5-ին ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ նորընտիր խորհրդարանի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը հնչեցնում էր պատգամավորների անունները, ովքեր մոտենում էին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին և ստանում էին իրենց մանդատները:
Մինչ այդ Ռաֆիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱԺ-ում անելիքներ շատ ունի:
«Արդեն 4-րդ անգամ է, ինչ խորհրդարանում եմ: Անելիքներ շատ կան: Օրենսդրական աշխատանքն ինձ համար նոր չէ: Սպասում էի, որ ինձ ավելի շատ հարցեր կտաք: Ինչ կլինի` ցույց կտա կյանքը»,- ասաց նա՝ շտապելով ներկա գտնվել արարողությանը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը