«Ծառուկյան» դաշինքը քննարկում է ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուի հարցը
Լրագրողների հետ ճեպազրույցում «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Իվետա Տոնոյանը, անդրադառնալով ինքնաբացարկ ներկայացրած ու դրանից հրաժարված պատգամավորներին, պետք է մտահոգվեն այն մարդիկ, ովքեր շրջանցելով, ոտնահարելով որոշակի քաղաքական ու մարդկային պայմանավորվածություններ, նման քայլի են գնացել:Հարցին, թե պատրաստվում են ԱԺ փոխնախագահի թեկնածու առաջադրել, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ չի կարող որոշակի բան ասել, այդ հարցով քննարկումներն ընթացքի մեջ են: «Չեմ կարող ոչ մի որոշակի բան ասել։ Այդ հարցով քննարկումներ են ընթանում, ու հենց լինի որոշում՝ այն կներկայացվի լրատվամիջոցներին»,- ասաց նա: Հիշեցնենք, որ ըստ ՀՀ նոր ԸՕ-ի, խորհրդարանն ունենալու է 3 փոխխոսնակ։ ԱԺ փոխխոսնակներից մեկի պաշտոնը պետք է զբաղեցնի ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչը։
