Երկու տարբեր իրականություն և վարչապետի կեռասենին

Կիրակին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրը սկսեց ինստագրամյան լուսանկարով: Նա բարձրացել էր կեռասենու վրա եւ դուստրերի համար կեռաս էր քաղում կամ փորձում քաղել: Ի՞նչ գործ ուներ երկրի թիվ մեկ պաշտոնյան կեռասենու վրա, երբ երկրում, ըստ պաշտոնական աղբյուրների, ամեն օր կորոնավիրուսով հիվանդանում է երեք հարյուրից ավելի մարդ (սա նույնն է, եթե ամեն օր Ռուսաստանում հայտնաբերվի 23 հազար վարակակիր, Իտալիայում՝ 10 հազար կամ ԱՄՆ-ում՝ 50 հազար), երբ թեստերը չեն բավականացնում, երբ կիրակի օրն անգամ թեստ անելն է խնդրահարույց, երբ հիվանդներն ավելի շատ են քան վերակենդանացման բաժնի մահճակալները, երբ ամեն օր աշխատանքից եւ բիզնեսից նորանոր մարդիկ են զրկվում, երբ ծնողները չգիտեն, թե ինչով պետք է կերակրեն երեխաներին կամ վճարեն կոմունալներն ու վարկերը, երբ երկրի ամենախոշոր քաղաքներից մեկը՝ Կապանն ալեկվոծված է, քանի որ լուսադեմին ոստիկանության բաժին են տարվել երիտասարդներ եւ բռնության ենթարկվել, երբ Ռուսաստանում ծխախոտով բեռնված արդեն երրորդ հայաստանյան օդանավն է կալանվում, երբ վերջապես կեռասը դեռ խակ է:

Կիրակի՝ մայիսի 24-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը պետք է լիներ ոչ թե կեռասենու վրա, այլ աշխատասենյակում՝ հեռախոսը ձեռքին Ռուսաստանից, Իսպանիայից կամ Չինաստանից օգնություն խնդրելիս, ինչպես ժամանակին օգնություն էին խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Գերմանիայի առաջնորդները եւ անգամ օգնություն ընդունում իրենց թեժ մրցակից կամ հակառակորդ երկրներից:

Փաշինյանը պետք է լիներ ոչ թե կեռասենու վրա, այլ հեռախոսը ձեռքին իր վրաց գործընկերոջ հետ խոսելիս եւ Արսեն Թորոսյանի սխալները սրբագրելիս:

Նիկոլ Փաշինյանը պետք է լիներ ոչ թե կեռասենու վրա, այլ Քաջարանի եւ Կապանի քաղաքապետերի հետ հեռախոսով կամ երես առ երես զրուցելիս, որ ամբողջ օրը կապանցիները եւ քաջարանցիները ստիպված չլինեին ոստիկանական բաժանմունքի առաջ կանգնած մնալ, որ օրվա վերջում լարվածությունը լիցքաթափող հայտարարություն աներ, եւ ոչ թե ավելի նյարդայնացներ սյունեցիներին, հայտարարելով, թե կրիմինալի ու կոռուպցիայի դեմ լինելու է չոր, օրինական ու ըստ անհրաժեշտության նաեւ կոշտ հակազդեցություն, որ հարյուրավոր կարմիրբերետավորներ ստիպված չլինեին Երեւանից Կապան հասնել:

Մի պահ պատկերացրեք համավարակի ամենաթեժ օրերին Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ինստագրամում լուսանկար հրապարակեր Ադրիատիկ ծովից, գրելով, թե որդու համար խխունջ է հավաքում: Պատկերացրեք Անգելա Մերկելին, որը համավարակի դեմ պայքարի ծանր օրերին լուսանկար հրապարակեր, թե ինչպես է ամուսնու հետ սունկ հավաքում կամ Էմանուել Մակրոնին, որը ինստագրամում նկար հրապարակեր, թե ինչպես է վայելում կիրակնօրյա հանգիստը:

Իհարկե, չեք կարող պատկերացնել: Իսկ եթե հանկարծ նման բան լիներ, ապա գործը իտալացիներին, գերմանացիներին կամ ֆրանսիացիներին չէր հասնի: Հենց Կոնտեի, Մերկելի, Մակրոնի կուսակիցները նրան շատ հստակ եւ պարզ կհասկացնեին, որ պաշտոնը թողնելու ճիշտ ժամանակն է:

Հիմա, ինչպես ընդունված է ասել, գնդակը իմքայլականների մոտ է: Նրանք պետք է քայլ անեն եւ հարվածեն: Նրանք պետք է վերջ տան ամեն ինչում Փաշինյանի հետ համաձայնվելու պրակտիկային, նրան չառարկելու գործելաոճին եւ վերջապես ասեն, որ նա կտրվել է իրականությունից, ամբողջովին կտրվել է իրականությունից, մեկուսանալով հարկատուների հաշվին վերանորոգված կառավարական առանձնատներից մեկում, մեկուսանալով Սեւանի ափին գտնվող նստավայրում, մեկուսանալով իր աշխատասենյակում:

Հանուն պետության, հանուն ժողովրդի, հանուն հենց իրենց շահերի իմքայլականները պետք է կամք դրսեւորեն եւ մտերմիկ զրույց ունենան Փաշինյանի հետ, նրան առաջարկելով հրաժարական տալ:

Ծխախոտ տեղափոխող օդանավերի սկանդալային պատմությունը, Գեղարքունիքի դեպքերը, կապանյան իրադարձությունները, կորոնավիրուսային համավարակի դեմ անհասկանալի եւ ոչինչ չտվող պայքարը, նրա լայվերն ու գրառումները վկայում են, որ Փաշինյանն ամբողջովին կորցրել է կառավարման թելը եւ հանուն մեր պետության շահի օր առաջ պետք է հրաժարական տա: Իմքայլականները պետք է այդ հարցում նրան աջակցություն ցուցաբերեն:

Ոչ մի տեղ գրված չէ, որ Փաշինյանը կամ որեւէ մեկն անպայման պետք է հինգ կամ հիսուն տարի պաշտոնավարի: Հիմա եկել է նրա հեռանալու ժամանակը: Ի դեպ, հրաժարական տալը ոչ ամոթ է, ոչ էլ խայտառակություն:

Գեղամ Նազարյան

Աղբյուրը՝ Top-News.am

դիտվել է 711 անգամ
Լրահոս
Այսօր հերթական հրեշավոր բանը կատարվեց ․․․ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը․ միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլի Global Firepower-ը հրապարակել է ամենամեծ թվով զինծառայողներ ունեցող 20 երկրների ցանկը «Հայաստան» դաշինքը Քոչարյանի գլխավորությամբ կհանդիպի քաղաքացիների հետ Բաքվի օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքում են, նման խաղաղություն չի լինում. Խաչատրյան Սպանվել է ԻՀՊԿ հրամանատար Կամիլ Մուտի Դուստը Հույսը «լավ տղերքի» վրա դնելու և հատակին ծեփվելու կործանարար հետևանքները Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել ՍԴ որոշումից հետո «Տաշիր Կապիտալ»-ն ընդդեմ ՀԾԿՀ-ի գործի վարույթը վերսկսվել է Ուկրաինան կարող է շուտով սպառել հրթիռների պաշարները․ Անդրեյ Ֆրոլով ԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում պայթյուններ են տեղի ունեցել Վրաստանի հատուկ պատժական ծառայությունը մերժել է Սաակաշվիլիի խնդրանքը Գորիսի նախկին փոխքաղաքապետը միանում է Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին Փաշինյան, հանգստացե՛ք, Ձեզ համար թույլ լինելը նորմալ է․ Ալիկ Ալեքսանյան Քաղաքացիների հետ «արա»-ով մի խոսա… ոնց որ՝ երաժշտությունը ուզում ես թարգես, գողական գնաս. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Երբ օրենքը գործում է բացառապես միայն հասարակ քաղաքացիների համար, այլ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների. Չախոյան Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն․ Արա Պողոսյան Արտակարգ դեպք․ ուղևորը մահացել է ավտոբուսն իջնելուց հետո Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ Արաղչի Եկեղեցին իրավունք ունի բարձրացնելու իր արդար ձայնը․ Եզրաս Սրբազան Թմրանյութ՝ կապանցի դպրոցահասակների մոտ․ նրանց հայտնաբերել ու ձերբակալել են Շիրակի մարզի Ազատան գյուղում. «Առավոտ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am