Սիրում եմ ԱԺ-ի բոլոր միկրոֆոնները. Արմեն Աշոտյան
Այսօր կառավարության ընդունելությունների տանը մինչև պատգամավորական մանդատների ստանալը, լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանն ասել է, որ սիրում է Ազգայի ժողովը:«Գաղտնիք չէ, որ շատ եմ սիրում Ազգային ժողովը, սիրում եմ այդ դահլիճը, սիրում եմ այդ ամբիոնը, սիրում եմ բոլոր միկրոֆոնները: Կարծում եմ նոր ԱԺ-ի նոր կազմը խոստումնալից է, որպես հասարակական, քաղաքական տրամադրությունների հայելի եւ նշաձող սահմանող: Հուսամ այդ 105 քաղաքացիները, որոնք պատիվ ունեն ներկայացնելու մնացած 3 միլիոնին, այս 5 տարիների ընթացքում իրենց աշխատանքը կկառուցեն բացառապես գրված եւ չգրված բարոյական օրենքների եւ իհարկե, քաղաքակրթական նոր մշակույթի շրջանակներում»,- նշեց նա: Նշենք, որ նոր խորհրդարան են անցել 4 քաղաքական ուժեր ՀՀԿ-ն (58 մանդատ), «Ծառուկյան» դաշինքը (31 մանդատ), «Ելք» դաշինքը (9 մանդատ) եւ ՀՅԴ-ն (7 մանդատ):
