Հայելի մամուլի ակումբն առաջատարն է
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» 2017 թվականի փետրվարի 6-ից ապրիլի 29-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է ԱԺ ընտրություններին մասնակցող 9 ուժերի մամուլի ասուլիսների դիտարկում՝ պարզելու, թե քաղաքական ուժերի ներկայացուցիչների նախընտրական մամուլի ասուլիսներում ինչ մաս են կազմում սոցիալ-տնտեսական խնդիրները:«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» այսօր զեկույցի տեսքով ներկայացրեց մշտադիտարկման արդյունքները, ըստ որի, մամուլի ակումբներից, ըստ կատարած աշխատանքի, առաջատարն է Հայելի ակումբը: ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց նաև, որ մյուս մամուլի ակումբները ևս բավական ակտիվ են եղել: Աշոտ Մելիքյանը հայտնեց, որ դիտարկումը բաղկացած է եղել 3 փուլից՝ յուրաքանչյուրը 27 օր տևողությամբ: Նրա հաղորդմամբ՝ քարոզարշավի ընթացքում գրեթե բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ «ՕՐՕ» դաշինքի, առավել հաճախ ու հանգամանալից են անդրադարձել սոցիալ-տնտեսական խնդիրներին,կ «Հայկական վերածնունդը», Կոմունիստական կուսակցությունը եւ «Ծառուկյան» դաշինքը ամենաշատն են անդրադարձել հենց այդ խնդիրներին: Դիտարկման առաջին փուլում հրավիրվել է 63 ասուլիս՝ 114 մասնակիցներով: Երկրորդ փուլում հրավիրվել է 110 մամուլի ասուլիս՝ 201 մասնակիցներով:
