Նիկոլ Փաշինյանի` գյուղացու մտածողությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում կատարած շրջայցից հետո վերադառնալու ժամանակ ուղիղ եթերում հայտարարեց, թե ինքը շարունակում է մնալ այն կարծիքին, որ գյուղատնտեսության ոլորտում խնդիրների լուծումը մտածողության

փոփոխությունն է: Նա նաև պարզաբանեց, թե ինչ նկատի ունի` մտածողության փոփոխություն ասելով. հող մշակողը պետք է ամեն առավոտ վեր կենա, կոկիկ և մաքուր հագնվի, հարդարվի ու գնա դաշտ աշխատելու: Քանի դեռ գյուղացին այսքանը չի հասկացել, Փաշինյանը համոզված է` լավ չի ապրելու: «Հողի մշակման կուլտուրան մեր երկրում պետք է փոխվի, քանի որ այս կուլտուրայով հնարավոր չէ այնպես անել, որ դա գյուղացին հարստանա: Ես անցնում եմ և ծառերին եմ նայում և դրանց մեծամասնության տեսքն ասում է, որ եկամուտ չի բերելու այդ ծառը: Ամեն տարի ժամանակակից ֆերմերը մտածում է` ոչ թե տեսնի, թե որքան բերք կլինի, այլ պլանավորում է: Ժամանակակից գյուղատնտեսական պայմաններում բերքը կախված չէ եղանակից, բերքը կախված չէ այլ գործոններից, այլ կախված է պլանավորումից.-հայտարարել է Փաշինյանը և ավելացրել,- մենք գյուղատնտեսությունում ունենք ընդամենը 3 պրոբլեմ, առաջինը՝ գիտելիք, երկրորդը՝ գիտելիք, երրորդը` գիտելիք»:

Ըստ Փաշինյանի` հիմնականում մարդիկ ոռոգման ջրի հետ կապված հարցեր էին բարձրացնում, եղել նաև այլ հարցեր, բայց միևնույնն է` նա մտածում է, որ եթե այդ հարցերը լուծվեն, կամ լուծված լինեին, միևնույն է, բան չի փոխվելու, քանի որ մի տարի բերքն ավելի շատ է լինելու, քան պետք է, դրա արդյունքում բերքի գինն ընկնելու է, մի տարի քիչ է լինելու և այսպես շարունակ: Մինչդեռ ինքը համոզված է, թե եղած ջրով կարելի է տասն անգամ շատ հող մշակել, տասն անգամ ավելի շատ բերք ստանալ: Այցի ընթացքում նրան մոտեցել է մի քաղաքացի ու ներկայացրել, որ գյուղատնտեսական աշխատանքների համար բանկերը վարկ չեն տրամադրում, ինչը խնդիրներ է առաջացրել: «1000 քմ ջերմոց եմ սարքում, վարկ չեն տալիս, գնացել եմ տարբեր բանկեր: Ինձ հիմա սերմի փող է պետք, դիմում եմ բանկին, ասում է՝ ծանրաբեռնված է: Ես պետական աշխատող չեմ, բայց աշխատում եմ ամսական 800 000 դրամ գումար, բանկում խնդրում եմ, որ ինձ փող տան, ընկել եմ 150 000 դրամ եմ ուզում ճարել, որ սերմ առնեմ»,- ասել է նա` նշելով, թե աշնանը 5 միլիոն դրամ վարկ է վերցրել, ջերմոցներ հիմնել, և ամսական վճարումները 150 000 դրամ են կազմում: Սակայն հիմա սերմ գնելու համար վարկ չի կարողանում ստանալ:

Վստահաբար, եթե բանկը գյուղացուն վարկ չի տալիս, պատճառն այն չէ, որ նա կոկիկ հագնված ու մաքուր շորերով չի գնում դաշտ: Բայց միևնույնն է` Նիկոլ Փաշինյանն իր համոզմունքներն ունի, որոնք հակադարձ համեմատական են կառավարության նիստերի ժամանակ արված հայտարարություններին և հռետորաբանությանը: Կառավարության նիստերում և ասուլիսներում Փաշինյանն անընդհատ փաստեր է հրապարակում, թե գյուղատնտեսության զարգացման համար իդեալական վիճակ է ստեղծվել: Գյուղացիները, սակայն, հակառակն են պնդում: Փաշինյանի տրամաբանությամբ, եթե գյուղացիները չեն հաստատում իր ասած գոյություն չունեցող փաստերը, ուրեմն նրանց մտածողությունը չի փոխվել: Իսկ այ, եթե գյուղացիները պնդեին, որ ոչ մի խնդիր էլ չունեն, վարկերն անտոկոս են ստանում, ջուր էլ ունեն, բերքն առատ է, իրացման խնդիր չկա, կստացվեր, որ նրանց մտածողությունը փոխված է: Գյուղացու մտածողությունն այնքան պետք է փոխվի, որ նա իր բոլոր հարցերը ինքնուրույն լուծի: Միայն թե այդ դեպքում նրա ինչին են պետք կառավարությունն ու վարչապետը:

 

Հայկ Դավթյան


Հ.Գ. Ժամանակին Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհուրդ էր տալիս, որ գյուղացիները կով կթելուց առաջ նրա կուրծքը լվանան ու սրբիչով սրբեն:
Հիմա էլ Փաշինյանն ասում է, թե կոստյում հագեք, սափրվեք, նոր գնացեք դաշտ: Տեսնես Փաշինյանը Իջևանի անտառներում խորովածի խոզը խանձելիս ինչ շոր ու կոշիկ է հագնում:

 

դիտվել է 6876 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am