Ներողություն խնդրելու ծանր գինը. Նիկոլ Փաշինյանի խայտառակությունը

` Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել է ոչ դիվանագիտական։

Ինչպես գրում է «Գրուզիա օնլայն»-ը, Ամիրան Գամկրելիձեն ասել է, որ Արսեն Թորոսյանի հայտարարությունը, թե Հայաստանի հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան հարևան Վրաստանինը, իսկ Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի քիչ լինելը պայմանավորված է թեստերի որակով ու թեստավորման մեթոդաբանությամբ, իրեն զարմացրել է։ Վրաստանի պաշտոնյան անգամ ենթադրություն է արել, թե միգուցե Հայաստանի առողջապահության նախարարի խոսքերը լրատվամիջոցները ճիշտ չեն ներկայացրել: Ամիրան Գամկրելիձեն թերևս քաղաքավարությունից դրդված է նման մեկնաբանություն տվել` թերևս փորձելով պաշտպանել էթիկայի տարրական նորմերից և դիվանագիտական հմտություններից զուրկ հայ գործընկերոջը:

Ցավոք, լրատվամիջոցները ամեն ինչ շատ ճիշտ են ներկայացրել, առանձնապես փոխելու բան էլ չկար, քանի որ կա նաև տեսագրություն: Դժվար է գտնել որևէ տրամաբանական բացատրություն, թե ինչու է Հայաստանի առողջապահության նախարարը հարևան երկրի` համավարակի դեմ պայքարի դրական ցուցանիշները բարձր գնահատելու փոխարեն` պիտակավորել այդ երկրի առողջապահության համակարգը: Պատասխանը, ինչպես և պետք էր սպասել, չի ուշացել: «Անձամբ գիտեմ Արսեն Թորոսյանին։ Զարմանում եմ, որ նման հայտարարություն է արվել։ Հիշեցնեմ, որ մենք շատ մտերիմ ժողովուրդներ ենք, հարևաններ, ունենք ընդհանուր մեծ պատմություն։ Զարմանալի է նրանից լսել նման ոչ դիվանագիտական հայտարարություններ»,- հայտարարել է Գամկրելիձեն։

Ինչ վերաբերում է հայտարարությանը, որ Վրաստանից եկած վարորդների մոտ կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել, ապա դրա մասին Հայաստանը պետք է տեղյակ պահի ԱՀԿ-ին ու Վրաստանին, քանի որ և' Հայաստանը, և' Վրաստանը կազմակերպության անդամներ են և ստորագրել են ԱՀԿ միջազգային կանոնները։
«Մեզ մոտ եղել են հաստատված դեպքեր Հայաստանի կամ էլ այլ երկրի քաղաքացիների մոտ։ Նման դեպքում մենք պետք է տեղյակ պահենք ԱՀԿ-ին ու տվյալ երկրին։ Մենք այդպես վարվել ենք մի քանի հարևան երկրների դեպքում, որպեսզի նրանք կարողանան ձեռնարկել հակահամաճարակային միջոցառումներ։ Այսպիսով, եթե եղել են նման դեպքեր, պարոն Արսենը պետք է տեղեկացներ ԱՀԿ-ին և մեզ»,- ասել է Վրաստանի ներկայացուցիչը։

Ինչ վերաբերում է թեստերի մասին Թորոսյանի հայտարարությանը, ապա Վրաստանի ազգային կենտրոնի ղեկավարը հեգնանքով հակադարձել է. «Ո'չ, պարոն Արսեն։ Այն 46 կամ 47 հազար թեստավորումը, ես այսօրվա տվյալները հստակ չեմ հիշում, որ իրականացրել ենք մեր երկրում, բոլոր ПЦР թեստեր են։ Այդ թվում մենք չենք ներառել մի քանի հազար արագ թեստերը, որոնք օգտագործվում են բժշկական հաստատություններում»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն։

Հիշեցնենք` Արսեն Թորոսյանը ասել էր. «Մեր հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան մեր հարևան Վրաստանինը։ Իհարկե, չեմ ասում որպես հպարտանալու մի բան, փաստ եմ արձանագրում մասնագիտական մակարդակի, ոչ քաղաքական: Կա մեթոդաբանության տարբերություն, այդ թվում այն քաղաքացիների, որոնք թեստավորվում են ընդհանրապես։ Կա մեթոդաբանության տարբերություն այն թեստերի, որոնք իրենք հաշվարկում են որպես թեստ։ 100 տոկոս ինֆորմացիա չունեմ, անկեղծ ասած դա չեմ համարում մեր առաջնային նպատակը, հնարավոր է, օրինակ, Վրաստանի արած 40 հազար թեստերը ՊՍՌ թեստերը չլինեն, մի մասը լինեն արագ թեստեր, որոնցից պրակտիկորեն մենք չենք օգտվում, որովհետև վստահելի չեն։
Երկրորդ՝ արդյոք սուր շնչառական վարակ ունեցող քաղաքացիները, որոնք հնարավոր է ունենային կորոնավիրուսային վարակ, տանեին շատ թեթև, ինչպես հիմա մենք էլ ենք գնում դրան, ընդհանրապես թեստավորվե՞լ են, թե՞ ասել են՝ հարգելի քաղաքացի, դու ունես թեթև հարբուխ, մնա տանն ու լավացի։ Այդ հարցի պատասխանը չունեմ, չեմ էլ ուզում ունենալ, մեր խնդիրը չէ։
Արդյո՞ք թոքաբորբ ախտորոշումով մահվան դեպքերը, եթե նրա մոտ նաև կորոնավիրուսային վարակ կա, համարվում է կորոնավիրուսից մահացած քաղաքացի, թե ոչ։ Մեր մոտ համարվում է միանաշանակ։ Մենք անխտիր գրանցում ենք կորոնավիրուսից մահացած բոլոր քաղաքացիներին որպես կորոնավիրուսից մահացած քաղաքացիներ։ Միայն առանձին, ոչ կորոնավիրուսով պայմանավորված մահերն են, որ առանձին հաշվառում ենք անում։ Թափանցիկության նման մակարդակ, անկեղծ ասեմ, որևէ երկրում չգիտեմ»։
Նախարարը նաև նշել էր, որ երբ ախտորոշվում են Վրաստանով Հայաստան ժամանած, այդ թվում, վրացի վարորդները, ստացվում է դրական թեստեր ու շատ-շատ մեծ թիվ:
Արսեն Թորոսյանը փոխանակ իր գործով զբաղվի, փոխանակ բացատրություն տա, թե ինչու մեր երկրում համավարակի թվերը ոչ մի կերպ չեն նվազում, հարևան երկրի գործերին է խառնվում: Մի հարցնող լինի` ախր դու ո՞վ ես, որ գնահատում ես հարևան երկրի հակահամաճարակային համակարգը, մեկն էլ լինի քեզ գնահատի, ու հարցնի` ո՞ւմ է պետք քեզ նման նախարարը, որը հիվանդներին ուզում է սորտավորել և բուժում ապահովել միայն նրանց համար, ովքեր ապրելու շանս ունեն: Մի հարցնող լինի` ա'յ Արսեն Թորոսյան, հիմա դու թյուրիմացությո՞ւն ես, թե՞ առողջապահության նախարար: Եթե մարդն ապրելու շանս ունի, առանց բուժման էլ կապրի, բժշկության իմաստը էլ ո՞րն է:

Արսեն Թորոսյանի արկածները Հայաստանում վաղուց արդեն զարմանք չեն առաջացնում. Նիկոլ Փաշինյանի կադրերը մեկը մյուսից փառահեղ են, մեր ժողովուրդն էլ պողոսների կայուն զանգված ունի: Բայց այս մարդիկ մանրից միջազգային ասպարեզ են դուրս գալիս և իրենց անմտությամբ կարող են անգամ միջպետական հարաբերություններ փչացնել, որն արդեն աններելի է: Նիկոլ Փաշինյանը պարտավոր է կա'մ անձամբ ներողություն խնդրել հարևան Վրաստանից, կա'մ հանձնարարել, որ դա անի Արսեն Թորոսյանը:


Հայկ Դավթյան

Հ.Գ. Նյութի հրապակումից ժամեր անց  տեղեկություն տարածվեց, որ Արսեն Թորոսյանը ներողություն է խնդրել Վրաստանի իր գործընկերոջից: 

դիտվել է 11561 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am